«Կասկադյորական» ավտովթար՝ Արմավիրի մարզում. Մեքենան արմատախիլ է արել ծառերն ու օդային թռիչքով մխրճվել վագոն-տնակի մեջ՝ անցնելով ննջասենյ

«Կասկադյորական» ավտովթար՝ Արմավիրի մարզում. Մեքենան արմատախիլ է արել ծառերն ու օդային թռիչքով մխրճվել վագոն-տնակի մեջ՝ անցնելով ննջասենյակով

Հասարակական Ipress 2024-03-16 13:09:00 606
kaskadorakan-vtar_C6sLX.jpg

Երեկ՝ մարտի 15-ին, «կասկադյորական» ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Դավիթ Ներսեսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Ջրառատ-Արաքս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Արաքս գյուղի վարչական շրջանում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանիսը արմատախիլ արել և մխրճվել վագոն-տնակի մեջ, անցնելով տնակի ննջասենյակի միջով, ապա հայտնվել բնակչի հողամասում՝ բախվելով ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ․ Ներսեսյանն ու վագոն-տնակում գտնվող, Ջրառատ գյուղի բնակիչներ 67-ամյա Ֆլորա Կարապետյանն ու 68-ամյա Ավագ Մկրտչյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, խմածության ամենաբարձր աստիճան։

Դեպքի վայրում, վագոն-տնակում բնակվող ամուսինն ասում էր․ «9։25 էր։ Ներսում էի կնոջս հետ ու մի քանի րոպե հետո պատրաստվում էին քնել, բայց երջանիկ պատահականություն էր, որ չգնացինք էն կողմ, մեկ էլ ուժեղ դմփոց, ասես երազ լիներ։ Մեքենան վագոն-տնակի միջով անցավ ու էդպես բան մենակ կինոներում կտեսնեինք։ Վարորդին օգնություն ենք ցուցաբերել ու էնքան ապերախտ էր, որ մի բան էլ մեզ էր մեղադրում, թե էս ինչ եք արել։ Վրայից խմիչքի ուժեղ հոտ էր գալիս ու մեզ վիրավորում էր, բայց մենք չիջանք նրա մակարդակին, օգնություն ցուցաբերեցինք, հետո նրան ու կնոջս տեղափոխեցին հիվանդանոց։ Մինչ այդ ոստիկաններն ու պարեկները եկան վարորդի խմածությունը ստուգեցին, լրիվ խմած էր, լավ-լավ, ոնց որ մենք, գյուղացիներս ենք ասում մինչև վարդապետի խազը տժժիկ էր»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը