Ծեծկրտուք, վիճաբանություն և կրակոցներ Կոտայքի մարզում

Ծեծկրտուք, վիճաբանություն և կրակոցներ Կոտայքի մարզում

Հասարակական Ipress 2024-08-01 10:08:00 510
krakocner-en-hnchel_XmVGr.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 29-ին ծեծկրտուք, վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանի, նույն վարչության՝ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Վահե Մուշեղյանի, նույն վարչության՝ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոման Խլղաթյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ 

Տեղում պարզվել է, որ ժամը 16։30-ի սահմաններում Առինջ գյուղի Մաշտոցի փողոցում անձնական հարցերի շուրջ խոսակցություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է վիճաբանության Կոտայքի մարզ բնակիչներ 28-ամյա Աշոտ Բալյանի և 28-ամյա Սեյրան Աղամալյանի միջև, որի ընթացքում Ս․ Աղամալյանը իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայից ատրճանակներով կրակոցներ է արձակել Ա․ Բալյանի ուղղությամբ, այնուհետև Մաշտոցի փողոցի 44 տան ուղղությամբ, ինչի հետևանքով Ա․ Բալյանը ստացել է մարմնական վնասվածք։ Այդ ամենից հետո վիճաբանությունը շարունակվել է ապա Ա․ Բալյանն է ատրճանակով հարվածել ու մարմնական վնասվածք պատճառել Ս․ Աղամալյանին։ 

Դեպքի վայր մոտ 3 ժամ հետո են բարեհաճել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ օրվա պատասխանատու, նույն գումարտակի տեխնիկայի գծով տեսուչ «տախտակ» մականվամբ Արտաշես Ղազարյանի գլխավորությամբ, մինչդեռ պարեկները պարտավոր էին օպերատիվորեն ժամանել դեպքի վայր, սահմանազատել տարածքը, մինչ կժամաներ քննչական խումբը, իսկ որ «տախտակ»-ի նման պարկեները  վարկաբեկում են պարեկային ծառայությունը՝ դա գաղտնիք չէ։ Բազմիցս, երբ նա է եղել օրվա պատասխանատու, Կոտայքի մարզում պարեկային ծառայության աշխատանքը կարելի է գնահատել զրո, բարձիթողի վիճակ է լինում, նա անգամ չի տիրապետում ավտոմեքենաների տեխնիկայի անվտանգությանը ու եղել են բազմաթիվ դեպքեր, երբ Կոտայքի մարզի գումարտակի պարեկների ավտոմեքենան փչացել կամ խափանվել է, իսկ «մեծն տախտակ»-ը այդ խնդիրը լուծել չի բարեհաճել ու խոտանը վերացրել են պարեկները ու եղել են նաև բազմաթիվ դեպքեր, երբ Կոտայքի մարզում պարեկները ավտովթարի են ենթարկվել ծառայողական ավտոմեքենաներով։

Գումարտակում ավտոմեքենաների անվտանգության թիվ 1 պատասխանատու «մեծն տախտակ»-ը  բազմաթիվ դեպքերով չի եկել դեպքի վայր ու կանգնել վթարում հայտնված պարեկի կողքին։ Նման պարեկները, ինչպիսին Ա․ Ղազարյանն է, ինչպես հայտնի «Միմինո» ֆիլմում է ասում՝ «Քո նմանները խայտառակեն րեսպուբլիկան». հիմա այս պարոնի փնթի ու ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում խայտառակվում է ոչ միայն ՊԾ Կոտայքի մարզի գումարտակը, այլև ողջ Պարեկային ծառայությունը։

Նույնիսկ եղել է դեպք, երբ նրա հրահանգով պարեկները հետապնդել են մոտոցիկլավարին և մոտոցիկլավարը վթարի է ենթարկվել։ Բարեբախտաբար մոտոցիկլավարը լուրջ վնասվածքներ չի ստացել, բայց որ պարեկի հետապնդումը իրականացվել է «պարոն տախտակ»-ի կարգադրությամ, դա մեր աղբյուրները պնդում են։ 

ՀՀ Ներքին գործերի նախպարար Վահե Ղազարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը պետք է նման կադրերին, ինչպիսին Ա․ Ղազարյանն է, վերցնեն իրենց մանրադիտակի տակ ու օր առաջ ազատվեն նման ծառայողից, որը չի տիրապետում ծառայությանը կամ էլ նմանները կմնան ու կշարունակեն բացասական կարծիք ստեղծել Պարեկային ծառայության մասին։ 

Առինջի կրակոցների դեպքի մասին ոստիիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ և մինչ կժամաներ քննչական խումբը «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ հրազենից վիրավորում ստանալու հետևանքով «աջ ձեռքի հրազենային և դեմքի աջ թշային շրջանի վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ս․ Աղամալյանն է, իսկ կարճ ժամանակ անց «Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքային աջ կեսի առաջային պատի ստորմրակային շրջանի հրազենագնդակային վիրավորում» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Վարդգես Բալյանն է։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ Ս․ Աղամալյանին վիճաբնության ժամանակ իր մոտ ապօրինի պահվող «Սայգա» տեսակի հրազենով կրակել և հրազենային վնասվածքներ է պատճառել Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Գոռ Բալյանը։ 

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 166 հոդ. 2 մասի 8 կետով, 167 հոդ. 2 մասի 8 կետով, 297 հոդ. 2 մասի 1 կետով, 297 հոդվածի 3 մասով, 334 հոդվածի 1 մասով և 355 հոդվածի 1 մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիճաբանություն, ծեծկրտուք և կրակոցները տեղի են ունեցել Առինջ գյուղի 25 փողոցում, ժողվորդին հայտնի «Օզոն»-ի գրասենյակի տարածքում և այդ ամենին ականատես է եղել նաև հղի կին։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել