Ծեծկռտուք և կրակոցներ Սյունիքի մարզում․ Մանրամասներ

Ծեծկռտուք և կրակոցներ Սյունիքի մարզում․ Մանրամասներ

Հասարակական Ipress 2024-07-10 10:25:00 288
krakocner-syuniqum_WYmrV.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 7-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 21։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչներ  29-ամյա Սարգիս Ա․-ն, 29-ամյա Սամվել Ա․-ն, 28-ամյա Արմեն Ա․-ն և Գագիկ Ա․-ն վիճաբանել են 37-ամյա Հովհաննես Հ․-ի, Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Հրաչյա Մ․-ի և Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Ի․-ի հետ, որի ընթացքում, Արմեն Ա․-ն հարվածել է Արմեն Ի․-ին, որից հետո առաջացել է փոխադարձ ծեծկռտուք և Սարգիս Ա․-ն իր մոտ եղած գազային ատրճանակի խզակոթով հարվածել է Արմեն Ի․-ի գլխի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք, այնուհետև 2-3 անգամ օդ կրակելով դիմել են փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Հուլիսի 8-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմեն Ի․-ն «Բաց գանգուղեղային վնասվածք, գլխի գագաթային շրջանի պատռած վերք» և Հարչյա Մ․-ն «Բաց գանգուղեղային վնասվածք, գլխի աջ գագաթային և քունքային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել են  անհայտ անձանց հետ վիճաբանելու ընթացքում։

Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը