«Խոսքս ուղղում եմ ԱՀ այն բնակիչներին, որոնք ներգրավված են Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին». Վիլեն Գաբրիելյան

«Խոսքս ուղղում եմ ԱՀ այն բնակիչներին, որոնք ներգրավված են Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին». Վիլեն Գաբրիելյան

Քաղաքական Ipress 2022-05-24 16:20:00 1815
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vilen-1_F4IVH.jpg

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարև Ձեզ, հայրենակիցնե՛ր: Եկել եմ ասեմ, որ պատմությունից հայտնի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված Եվրոպայի մի շարք երկրներում ծնվեց ինքնաբուխ համաժողովրդական շարժում ֆաշիստական օկուպացիոն ռեժիմի դեմ, որն այնուհետև կազմակերպվեց և ստացավ «Դիմադրություն» անվանումը: Այսպիսով, քաղաքական դաշտում «Դիմադրություն» շարժում հասկացության ներքո պետք է հասկանալ օկուպացիոն ռեժիմի դեմ համազգային-ազատագրական պայքար, որի կուլմինացիան՝ զինված ապստամբությունն է:

Ընդդիմության հայտնի պարագլուխները հայտարարել են, որ ներկա շարժումը՝ դիմադրություն է Հայաստանում, ուստի հարց է ծագում՝ ո՞վ և ե՞րբ է օկուպացրել Հայաստանը և ովքե՞ր են այդ օկուպացիայի ու օկուպանտների դեմ դիմադրություն կազմակերպող ղեկավարները Հայաստանում: Ակնհայտ է, որ Հայաստանում քաղաքական իշխանությունը ձևավորվել է ազատ, թափանցիկ ընտրությունների արդյունքում, այն լեգիտիմ է և ստացել է ընտրության մասնակիցների գերակշռող մեծամասնության քվեն:

Հետևաբար, դիմադրության շարժումն իր դասական իմաստով Հայաստանում առարկայազուրկ է, ինչի ապացույցն է այն, որ նա չի ստացել Հայաստանի հանրության կողմից լայն արձագանք: Միանգամայն տեղին կլիներ, եթե այդ շարժման պարագլուխները դիմադրություն կազմակերպեին Արցախում, սակայն միայն իրենց հայտնի պատճառներով դա տեղի չի ունենում: Խոսքս ուղղում եմ Արցախի Հանրապետության այն բնակիչներին, որոնք ներկայումս ներգրավված են Երևանի՝ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին:

Հարգելի՛ հայրենակիցներ, դուք չեք նպաստում ո՛չ Լեռնային Ղարաբաղի հանրապետության և ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Ինձ համար ընդունելի ու հասկանալի կլիներ, եթե դուք պահանջեիք Հայաստանում մշտական բնակություն հաստատած Արցախի առաջին նախագահին դիմադրության շարժում և «Ֆրանսիայի հրապարակ» կազմակերպել ու իրականացնել Ստեփանակերտում ու Շուշիում, կամ առնվազն պահանջեիք Արցախից տեղահանվածների այս կամ այն խնդիրների լուծում, որոնք, ի դեպ, քիչ չեն և որոնցով ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք: Եվ, ըստ այդմ, ինձ համար անընդունելի է, երբ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուղղորդմամբ դուք պահանջում եք Հայաստանի լեգիտիմ իշխանությունների հրաժարականն Արցախը հանձնելու կեղծ, շինծու մեղադրանքով:

Հայաստանի ներկայիս իշխանություններին ընտրել են բացառապես ՀՀ քաղաքացիներն իրենց կամքով, որոնք վճարում են հարկեր, որից ձևավորվում է Հայաստանի բյուջեն, որի միջոցով Հայաստանի իշխանությունները և ՀՀ քաղաքացիները լուծում են Հայաստանի համար կարևորագույն խնդիրներից մեկը հանդիսացող Արցախի ժողովրդի անվտանգության և բարեկեցության խնդիրները՝ ամենամյա կտրվածքով բյուջեից տրամադրելով մեծածավալ միջոցներ:

Ըստ այդմ՝ երբ դուք պահանջում եք Հայաստանի լեգիտիմ իշխանությունների հրաժարականը, որին դուք չեք ընտրել, դուք վիրավորում եք հարյուր հազարավոր Հայաստանի քաղաքացիներին, նաև նսեմացնում եք Արցախի համար պայքարի գաղափարը, էլ չեմ ասում, որ խոչընդոտում եք ՀՀ քաղաքացիների բնականոն կյանքը և աշխատանքը, որի շնորհիվ էլ ձևավորվում է ՀՀ բյուջեն: Ասեմ ավելին, վերը նշվածս անձիք, այս գործելաոճով սեպ են խրում ու թշնամանք են տարածում Հայաստանի և Արցախի հանրությունների միջև:

Եվ ուրեմն՝ կոչ եմ անում Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին վերագտնել իրենց արժանապատվությունը և հայրենասիրությունը, (եթե, իհարկե, այն երբևիցէ ունեցել են) իրենց բոլոր ֆինանսական ռեսուրսներով, իրենց ղեկավարած դիմադրության շարժումն Արցախի դրոշի ներքո ուղղորդել դեպի Արցախ, ինչու ոչ դեպի օկուպացված Շուշի, վերաբնակվել այնտեղ, ապրել և արարել հանուն Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգությանն ու բարօրությանը, ջանք և ռեսուրս չխնայել մեր հանրությունների, մեր ժողովրդի, մեր ազգի միասնականությանը»:

Поделиться
Класс
Send
turkia-jrhexex_u6zna.jpg

Թուրքիայում ջրհեղեղներ են. իշխանությունը վտանգի ամենաբարձր՝ կարմիր աստիճան է հայտարարել. Տեսանյութ

lars_ihZxM.jpg

Բացառիկ կադրեր Լարսից. ինչպես է տեղի ունենում փլուզումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

dolar-rubli_pE6VR.jpg

Կտրուկ տատանումներ. Փոխարժեքները նվազեցին

vtar-2_mXjiF.jpg

Լուսանկարներ. Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են ԳԱԶ 53-ն ու Opel-ը

sirusho-1_B3N2P.jpg

Սիրուշոն տեսանյութ է հրապարակել

yuri-shatuov-2_DcTvC.jpg

«Ամբողջ օրը շրջել է սրտի կաթվածով». Բժիշկը պատմել է Յուրի Շատունովի մահվան մանրամասները

dolar-1_3mYtv.jpg

ՀՀ Կենտրոնական բանկը նոր փոխարժեքներ է սահմանել

vraerty_SDQtC.jpg

Մահվան ելքով վրաերթ. 60 ամյա բնակչուհին մահացել է

puti-kreml_ijrp1.jpg

Ահա թե ինչու էր Պուտինը գիշերը շտապել Կրեմլ

yuri-shatuov-1_6nUf3.jpg

Յուրի Շատունովի անհայտ երկրպագուն հրաժեշտի արարողությանը մի բեռնատար կարմիր վարդեր է ուղարկել. Տեսանյութ

vtar_eXOVD.jpg

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Կան մեծ թվով վիրավորներ

tata-simonyan-hovhannes-vardanyan_8NiPA.jpg

Մեր սիրելի ընկեր. Թաթա Սիմոնյանը՝ Հովհաննես Վարդանյանի մասին