Խոշոր ավտովթար Երևանում

Խոշոր ավտովթար Երևանում

Հասարակական Ipress 2024-02-18 10:07:00 492
avtovtar-erevanum_FRA0r.jpg

Երեկ՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Արտակ Ա.-ն իր վարած BMW X1 մակնիշի ավտոմեքենայով Ռուբինյանց-Դավիթ Անհաղթ փողոցների հատման վայրում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է հիվանդանոց։

Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն։

Մինչ պարեկների ժամանումը վթարի վայրում մեծ թվով վարորդներ ավտոմեքենաները կայանել էին և առաջացել էր խցանում, սակայն պարեկների ժամանումից վայրկյաններ անց ճանապարհն ամբողջությամբ բացվեց։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Երևանի էլեկտրոտրանսպորտ տրոլեյբուս» տեղամասի վթարային ծառայությունից, ովքեր արդեն աշխատանքներ են իրականացնում վթարը վերականգնելու ուղղությամբ, կոտրված էլեկտրասյունը նորով փոխելու համար։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը