Թուրքիայի Իզմիր քաղաքում քիմիական նյութերի պահեստում անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել:
Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամիջոցներից։
Հաղորդվում է, որ հրդեհի պատճառով պահեստում պայթյուններ են տեղի ունեցել։
Հրշեջները շարունակում են աշխատանքը։ Տուժածների և հրդեհի բռնկման մասին տեղեկություն չկա։