Խոշոր հրդեհ՝ Դսեղ գյուղում հայտնի «Շաքարյան ռանչո» հյուրատան ռեստորանում. Այն վերածվել է մոխրակույտի

Խոշոր հրդեհ՝ Դսեղ գյուղում հայտնի «Շաքարյան ռանչո» հյուրատան ռեստորանում. Այն վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈ

Հասարակական Ipress 2024-07-15 10:10:00 6942
xoshor-hrdeh-2_Immsg.jpg

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ  են ստացվել, որ Դսեղ գյուղում գործող «Շաքարյան ռանչո» հյուրատան ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեպ փորձել են պայքարել «Շաքարյան ռանչո»-ի աշխատակիցները, սակայն կրակը բավականին արագ է տարածվել և հրշեջ փրկարարներից ու հյուրատան աշխատակիցներից մի քանի ժամ է պահանջվել, որպեսզի կարողանան նախ կանխել կրակի տարածումը ապա մարել այն։ 

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակը տեսանելի էր անգամ մի քանի կմ-ից, իսկ ռեստորանային համալիրը ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի և միայն «Շաքարյան ռանչո»-ի աշխատակցիների, հրշեջ փրկարարների ու պարեկների շնորհիվ է, որ կրակը չի տարածվել հարևան շինություններ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են, թե ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը