Այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Աճառյան փողոցում, թիվ 54Բ շենքի հարևանությամբ բախվել են Ռաֆայել Գևորգյանի վարած «Opel Astra» մակնիշի, Արմեն Ստեփանյանի վարած «BMW» մակնիշի և Գորիս Ղասոյանի վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի և և «BMW»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին փրկարարները մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
