Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում բիտումով բեռնված «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը, որը առաջացել է բակից, հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել են տարածքը ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը վարորդն է։
