Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 17:20-ի սահմաններում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 15 տոննա շինանյութով, Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ավտոմեքենան վարորդի, փրկարարների և քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դարձի է բերվել:
