Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Արսեն Չ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Թբիլիսյան խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել 26/6 հասցեի դիմաց տեղադրված երկաթե էլեկտրասյանը, առաջ ընթացել, բախվել բազալտե եզրաքարերին և կիսակողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված հատվածում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
