Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ Լուսանկարներ դեպքի վայրից

Հասարակական Ipress 2024-02-06 22:44:00 351
avtovtar_FcofC.jpg

Երեկ՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 09։20-ի սահմաններում «Առինջ մոլ» - Գառնի գյուղ տանող ճանապարհահատվածում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտակայքում բախվել են Nissan Murano մակնիշի ավտոմեքենան և հողով բարձված Mercedes մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդին հրշեջ փրկարարները  դուրս  են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ Վիրավորին բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգրո Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են բեռնատար Mercedes-ի և հիվանդանոց տեղափոխված Nissan-ի վարորդի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Nissan-ի վարորդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ իրանցի։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը