Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13։20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհահատվածում՝ նոր կառուցված Հյուսիս-հարավ ճանապարհին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
