Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում բախվել են «Toyota Camry» և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
