Խերսոնում ծանր մարտեր են

Խերսոնում ծանր մարտեր են

Միջազգային Ipress 2022-07-23 18:41:00 576
Հետևեք մեզ՝ Telegram-ում
kherson_7Q_zT.jpg

«Վերջին երկու օրվա ընթացքում Խերսոնի շրջանում թեժ մարտեր են ընթանում». այս մասին ասվում է Ուկրաինայում պատերազմի ընթացքի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հերթական զեկույցում։

Գերատեսչությունում նշել են, որ մարտերը շարունակվում են Դնեպրի աջ ափին Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքների վրա ուկրաինական հակահարձակման շրջանակներում։

«Ռուսաստանը, հավանաբար, փորձում է դանդաղեցնել ուկրաինական հարձակումը, որի համար հրետանային կրակ է բացում բնական պատնեշի՝ Ինգուլեց գետի երկայնքով, որը Դնեպրի վտակն է»,- ասվում է զեկույցում:

Поделиться
Класс
Send