Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու թիվ 47/2 հասցեում գտնվող պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։
Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Մեկ հրշեջ և մեկ քաղաքացի ծխահարվել են, առաջին բուժօգնություն է ցույց տրվել: