Լարված ու պայթունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում

Լարված ու պայթունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում

Հասարակական Ipress 2020-07-27 21:05:00 2310
ng_EVaB1.jpg

ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում:

Մի խումբ անձինք, ովքեր նախկին գյուղապետի համախոհներն են, հարձակվել ու ծեծի են ենթարկել գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանին:

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում Ս. Պողոսյանը հաստատեց այս տեղեկությունը, մանրամասնելով. «Ես հիմա տեղափոխվում եմ «Աստղիկ» բժշկական կենտրոն, այս ամեն ինչը նախորդ տարվա դեպքերի ու իրադարձությունների շարունակությունն է: Ընտրություն եղավ, պարտվեցին, հիմա չեն հարմարվում, անընդհատ հրահրում են, քանի որ քֆուրը ապաքրեականացված է, իրենք իրենց համախոհներին հորդորում են, որ մեզ քֆուր անեն:

Անցած տարի սեպտեմբերին ընտրություն եղավ, նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը պարտվեց, ընտրվեց ներկայիս գյուղապետը, հիմա նախկինների թիմակիցները պայքարում են մեր դեմ, ու անընդհատ միջադեպեր են ստեղծում, անգամ դանակահարություն։

Էսօր էլի սկսեցին հրահրել ու կռիվ սարքել»,- ասաց գյուղապետի տեղակալը, նշելով, այսօր կրկին հայհոյել են, սկսել են քարերով ջարդել իր ավտոմեքենան.

«Մեքենաս դրանից հետո բերեցի կանգնեցրեցի գյուղապետարանի բակ, լրագրող էլ էր եկել գյուղ, էդ պահին խոսակցություն եղավ, էնտեղից արդեն մոտ 20 հոգի պատրաստված, տրուբեքով, ու բիտաներով հարձակվեցին ու ծեծեցին մեզ, էլ գլխի, էլ դեմքի ու ծնոտի կոտրվածք, մերոնցից մեկի թեւն էլ են կոտրել, իմ թեւն ա կոտրված, գլուխս ա վնասվել, կար են դրել, ախպորս ծնոտն են կոտրել, Համլետի գլուխն է երկու տեղից վնասվել, ուղարկել են Երեւան, բոլորը տրուբեքի հարվածների հետքեր են»,-ասաց համայնքի ղեկավարի տեղակալը, հավելելով, որ կատարվածի հետ կապված ահազանգել են ոստիկանություն: Ու հիմա չգիտեմ՝ ինչ է լինելու ընթացքը»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծեծկռտուքի հետևանքով տուժել է ոչ միայն գյուղապետի տեղակալը, այլև՝ մի քանի գյուղացիներ։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը