Լավ դուք հո վա՞տ չեք, էս ի՞նչ եք անում. Զոհրաբյան

Լավ դուք հո վա՞տ չեք, էս ի՞նչ եք անում. Զոհրաբյան

Հասարակական Ipress 2020-07-26 16:09:00 1230
nl_EDKot.png

 ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է .

«Էս ի՞նչ եք անում, կա՛նգ առեք

Ուսումնական ծրագրերում հայ գրականության ոսկեդարի եւ միջնադարի հեղինակների դուրս մղման քննարկումը, ինչպես եւ սպասելի էր, վերածվեց նողկալի դիսկուրսի։ Ժանրի կանոններին համաձայն, բոլորը դարձան հայ գրականության «ֆուլ» մասնագետ՝ նարեկագետներ, մաշտոցագետներ, քուչակագետներ ու սկսվեց հակաէսթետիկ ու հակահիգիենիկ գրոհ երիտասարդ գրողների վրա, ում պատմվածքները դուր չեն գալիս որոշ «լժեբարեպաշտ» կանանց ու տղամարդկանց։

Ու քանի որ ստորին բնազդներով առաջնորդվողների համար անգամ հայհոյելու ու ատելու մեջ պիտի խմբաքանակով լինես, որպեսզի քո ատող ու հայհոյող տեսակի մեջ լինես պաշտպանված, ահա այսպես, խմբով, գլխաքանակով, դափոնով հարձակվել են գրող Արամ Պաչյանի վրա, որովհետեւ ինչ-որ մեկը, չգիտես որտեղից եզրակացրել է, որ ուսումնական ծրագրերում, որտեղից երկար անուն ունեցող նախարարությունը որոշել էր թոթափել Նարեկացուն, դա արել է, որպեսզի Արամ Պաչյանի պատմվածքը, որի դեմ «սութի» բարեպաշտները խաչակրաց արշավանք են սկսել, հենց «իմեննո» Նարեկացու փոխարեն ներառվի կրթական ծրագրերի մեջ։

Լավ, ո՞նց կարելի է էդքան սնամեջ լինել, ո՞նց կարելի է էդքան անտեղյակ ու էդքան ցածր լինել։ Ես, այո, կատեգորիկ դեմ եմ, որ մեր գրական ոսկեդարն ու միջնադարը հանվի կրթական ծրագրերից, մանկուրտացման ու մեր գենետիկ հիշողությունը ռետինով ջնջելու էս անամոթ արշավի դեմ ես կռիվ եմ տալու մինչեւ վերջ, բայց ի՞նչ կապ ունի Արամ Պաչյանն ու իր «Թափանցիկ շշեր» պատմվածքը ձեր էս անափ ատելության ու չարության հետ։ Ես պատրաստ եմ քննարկել հարցը՝ արդյո՞ք իմաստ ունի Արամի հենց այս պատմվածքը ներառել 8-րդ դասարանի կրթական ծրագրում, բայց ես բողոքում եմ եւ կատեգորիկ հրաժարվում եմ հասկանալ էս ատելությունն ու չարությունը, որ լավայի նման թափում եք Արամի վրա։

Ու էս ի՞նչ ամեոբա տրամաբանություն է, որ էդ պատմվածքում Արամն իր հոր մասին է գրել։ Նույն տրամաբանությամբ պիտի ասենք, որ Դոստոեւսկու Ռասկոլնիկովը հենց Դոստոեւսկին էր ու ազգովի սկսենք փնտրել էն պառավին, ում սպանել է ֆյոդոր Միխայլովիչը։

Ու եթե որոշենք շարունակել էս հիվանդ տրամաբանությունը, պիտի Բրեմա Սթոքերի «Սատանայի ողբը» գործի մեջ ազգովի սկսենք նույնացնել Սթոքերին սատանայի հետ։

Դե եկեք ազգովի որոշենք նաեւ, որ Չակ Պալանիկը, երբ գրում էր իր «Օրորոցայինը», իրականում ինքն է սպանել բոլոր էդ նորածիններին։

Լավ դուք հո վա՞տ չեք։ Էս ի՞նչ եք անում։ Ու եթե անգամ ինչ որ մի գրող իր ապրած էմոցիաներն է տվել թղթին, ձե՞զ ինչ։ Ձեզ մի բան պիտի հետաքրքրի՝ տաղանդավո՞ր է արել, թե՝ ոչ։

Արամ Պաչյանը տաղանդավոր գրող է։ Հա, հենց էդպես։ Տաղանդավոր է ու վերջ։ Ու ես դեռ տարիներ առաջ խորհրդարանի ամբիոնից ասեցի, որ պետության փողերով գրական մակուլատուրա տպելու փոխարեն տպեք ու մի քանի լեզուներով թարգմանեք Արամ Պաչյանի եւ մյուս շնորհալի երիտասարդների գործերը, որ մեր նոր գրականությունը եւս դուրս գա մեր նեղլիկ սահմաններից։

Չեմ էլ կասկածում, որ իմ էս գրառումից հետո կեղծ բարեպաշտների մի հոծ բանակ նույն

գրական-գեղարվեստական պաթոսով հարձակվելու է իմ վրա։ Ես խնդիր չունեմ։ Ի տարբերություն Արամի, ով ակնհայտորեն պատրաստ չէր նման նողկալի արշավի, ես վաղուց արդեն շաաաատ պինդ իմունիտետ ունեմ իրական ու ֆեյք գրոհների հանդեպ ու էդ գրոհի լավաներն ինձ ամեն անգամ ավելի ուժեղ, ավելի վճռական ու ավելի համառ են դարձնում։

Մի՛ արեք։

Կա՛նգ առեք։

Տաղանդավոր տղա է։ Մի՛ կոտրեք էն ամենը, ինչը դուք չեք հասկանում, կամ ինչը, ըստ ձեզ, վիրավորում է ձեր գրական ճաշակը։ Եթե անգամ չեք հասկանում ու չեք ընդունում, ունեցեք արժանապատվություն ընդունելու, որ ձեր գրական ճաշակից անդին մարդիկ իրավունք ունեն այլ գրական ընկալումներ եւս ունենալու եւ դա հանցագործություն չէ, ու դրա համար որեւէ մեկին հայհոյել ու ատելության թիրախ դարձնել պետք չի։

Հա, ես Նաիրի Զարյանի «Հացավանը» համարում եմ գրական խոտան ու սիրում եմ Զարյանի «Արա Գեղեցիկը»։

Հիմա ին՞չ, պիտի քարերով հարձակվե՞ք, հա՞։ Էդ ի՞նչ իրավունքով։

Արամ Պաչյանը տաղանդավոր գրող է։ Բայց Արամի այդ պատմվածքը, համաձայն եմ, վաղ է ներառել 8-րդ դասարանի ուսումնական ծրագրերում։ Էս հարցը քննարկեք։ Քննարկեք, որ մեր գրական ոսկեդարն ու միջնադարը՝ որպես գրական մակուլատուրա, չշպրտեն մի կողմ։

Պինդ մնա, Aram Pachyan»:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել