Իրանի Յեզդ քաղաքում պակիստանցի ուխտավորների տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով 35 մարդ է զոհվել, ևս 15 մարդ գտնվում է ծանր վիճակում:
Այս մասին հայտնում է ISNA-ն։
Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել արգելակների անսարքության պատճառով:
Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։
