Իրանը զորքեր է կուտակում Արաքսի երկայնքով

Իրանը զորքեր է կուտակում Արաքսի երկայնքով

Միջազգային Ipress 2020-10-26 20:51:00 843
bhhh_KpeX8.jpg

Նոր զորամիավորումներ Արաքսի երկայնքով և լայնածավալ զորավարժություններ երկրի հյուսիսում՝ այսպես է պաշտոնական Թեհրանն արձագանքում իր սահմանների անմիջական հարևանությամբ ընթացող հայ-ադրբեջանական պատերազմին, Տեղեկությունը փախանցում է Ազատությունը:

Կիրակի օրը Իրանի ամենաազդեցիկ և մարտունակ ուժային կառույցներից մեկի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» միանգամից մի քանի ստորաբաժանումները վերատեղակայվեցին երկրի հյուսիսային սահմանի անմիջական հարևանությամբ։

Ուշագրավ է, որ կորպուսը ներկայացնող բարձրաստիճան սպաներից մեկը նախօրեին, իրանական հեռուստատեսության եթերում մանրամասնորեն ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ցանկը՝ կարծես հասկացնելով, թե որքան լուրջ են տրամադրված Թեհրանում։

«Իմամ Զաման» մեքենայացված բրիգադը տեղակայվել է Խուդաֆերինի և Ասլանդուզի շրջաններում։ Մազանդարանում տեղակայված 25-րդ և Ղազվինում գործող 16-րդ զրահատանկային դիվիզիաների կազմում գործող ստորաբաժանումները տեղայակվել են սահմանի մյուս հատվածներում՝ մասնավորաբար [Նախիջևանի ինքնավար հանրապետությանը սահմանակից] Ջուլֆայում», - տեղեկացնում էր զինվորականը։

Երեկ ուղղաթիռով Իրանի հյուսիսային սահմանագիծ է ժամանել նաև «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Մոհամադ Փաքփուրը։

«Թեհրանը աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն Կովկասում չի հանդուրժի։ Դա այն կարմիր գիծն է, որն Իրանի Իսլամական Հանրապետությունը հատել չի կարող։ Այստեղ վերատեղակայված ուժերի գլխավոր նպատակը մեր ազգային շահերի պաշտպանությունն ու տեղի բնակչության անվտանգության ապահովումն է։ Անհրաժեշտության դեպքում, սակայն, մենք կարող ենք և մեծացնել մեր ռազմական ներկայությունը սահմանի երկայնքով», -պնդել է «Հեղափոխության պահապանների կորպուսի» ցամաքային ուժերի հրամանատարը։

Իրանական լրատվամիջոցները հիշեցնում են, որ սեպտեմբերի 27-ից՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, հակամարտության գոտուց արձակված շուրջ 100 արկեր ու հրթիռներ են ընկել սահմանամերձ բնակավայրերում՝ վնասելով տեղացիների տներն ու ցանքատարածությունները, մի քանի բնակիչ վիրավորվել էր։ Գեներալ Փաքփուրի խոսքով՝ պաշտոնական Իրանը այս ամենը հանդուրժել այլևս չի պատրաստվում։

«Հակամարտության սկզբից ի վեր մենք, մեր սահմանապահների միջոցով զգուշացրել էինք երկու կողմերին, որ մեր քաղաքացիների անվտանգությունն ու խաղաղությունը վտանգող գործողությունները անընդունելի են։ Այս հարցում մենք որևէ վերապահում չունենք», - հայտարարել է իրանցի զինվորականը։

Նշենք, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ստորաբաժանումների վերատեղակայմանը զուգահեռ՝ նույն տարածաշրջանում լայնածավալ զորավարժություններ է սկսել նաև Իրանի կանոնավար բանակը։

Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային սահմանակից Արևմտյան Ատրպատական նահանգում երեկ կազմակերպված զորավարժություններին մասնակցել են Իրանի Զինված ուժերի մի քանի հազար զինծառայողներ։

«Զորավարժություններին մասնակցել են երկրի Զինված ուժերի ցամաքային ստորաբաժանումները՝ մասնավորաբար հրետանային և ինժեներական զորախմբերը և անօդաչու թռչող սարքեր», - նշված է իրանական լրատվամիջոցների կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Իրանի պաշտպանության նախարարության տեղեկություններով, զորավարժությունների նպատակը «սահմանամերձ գոտում տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստության մակարդակի ստուգումն էր»։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21273

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13584

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9303

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3228

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2355

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1287

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 1143

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 720

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Հասարակական 504

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 504

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան