Մերձմոսկովյան շրջանի Կոլոմենսկի շրջանում կործանվել է «Սուխոյ Սուպերջեթ 100» ինքնաթիռը։ Օդանավում եղել է անձնակազմի 3 անդամ, որոնք բոլորը զոհվել են։
Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նախքան կործանվելը ինքնաթիռը երկնքում է գտնվել մեկ ժամից ավելի։ Ավիավթարը տեղի է ունեցել, երբ պլանային վերանորոգումից հետո ինքնաթիռը փորձնական թռիչք էր կատարում։
Օպերատիվ ծառայություններում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ 2014 թվականին արտադրված ինքնաթիռը պատկանում էր «Գազպրոմ»-ին։