Տնօրենը sms է ուղարկել հորը, թե սխալ է արտահայտվել, երեխան հոգեկանի հետ խնդիր չունի․ Ինչ վիճակում է կոմայում հայտնված աղջիկը

Տնօրենը sms է ուղարկել հորը, թե սխալ է արտահայտվել, երեխան հոգեկանի հետ խնդիր չունի․ Ինչ վիճակում է կոմայում հայտնված աղջիկը

Հասարակական Ipress 2024-09-26 22:54:00 1419
10-amya-xjiky-komayum-e_nphDX.jpg

Աղջիկը դեռ կոմայի մեջ է, տնօրենը մեկ sms է ուղարկել հորը, թե սխալ է արտահայտվել, որ երեխան հոգեկանի հետ խնդիր ունի

MediaHub-ը ուշադրության կենտրոնում է պահում 10-ամյա աղջնակի դեպքը, որն արդեն 8 օր է կոմայի մեջ է: Ինչպես արդեն գրել ենք, սեպտեմբերի 19-ից 10-ամյա աղջիկը գտնվում է

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ։ Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդիի ԲԿ-ից, իսկ մարմնական վնասվածքը ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։

Հայտնի է, որ այդ օրը 10-ամյա երեխան սովորականի նման այցելել է դպրոց, ապա զանգել են երեխայի 19-ամյա քույրիկին, այլ ոչ հայրիկին կամ մայրիկին և ասել, որ երեխային տեղափոխում են Վեդիի բժշկական կենտրոն, բայց «լուրջ բան չկա, թող ծնողները գան այնտեղ»։    

Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Նոնա Անդրեասյանն ավելի վաղ ուշագրավ հայտարարություններ էր արել այս դեպքի հետ կապված: Մասնավորապես, նա հայտարարել է, թե աղջկա հետ աշխատում է հոգեբան, նա երբեմն ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերում, բայց գրանցված չէ որպես կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխա: Այս անհարիր որակումներից հետո MediaHub-ը զրուցել էր երեխայի հոր՝ Լևոնի հետ, ով հերքել էր տնօրենի խոսքերը․ 

«Իմ աղջիկը ո՛չ ագրեսիվ է, ո՛չ հոգեբանական խնդիրներ է ունեցել, իմ աղջիկն ուղղակի աշխույժ երեխա է, բոլորն էլ դրա մասին գիտեն»։ Երեխայի հայրը հերքել էր նաև տնօրենի խոսքերը, որ երեխայի հետ հոգեբան է աշխատում։

Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ, ցավոք, փոփոխություններ երեխայի առողջական վիճակում դեռ չկա․ հայրը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ ամեն օր դեղեր և սնունդ է տանում երեխային։

Հարցին, թե արդյո՞ք այս ընթացքում դպրոցից իրենց հետ կապվել են, Լևոնը նշեց․

«Տնօրենն ինձ մեկ sms է գրել, որ չէր ցանկանում այդպես ներկայացնել, որ երեխան հոգեկանի հետ խնդիր ունի, գրել է, որ ինքը սխալ արտահայտություն է արել։ Անգամ չեն զանգահարել ինձ, դասղեկն է զանգահարել մի քանի անգամ մինչև նորության տարածվելը, ապա հենց ԶԼՄ–ներում տարածվեց՝ մի քանի անգամ զանգեց և վերջ, էլ չի զանգահարել։ Ոչ մեկի հանդեպ ոչինչ չունեմ, բայց իմ երեխան հո անտեր չի՞․․․Կարելի է, չէ, մի բան ասել, հասկանանք...»,- նշեց հայրը։

Լևոնը հայտնեց, որ խոսակցություններ են շրջանառվում, թե պատուհանից է երեխան ընկել, մեկն ասում է՝ «աստիճաններից բրդել, գցել են երեխային», մյուսները ասում են «վեճ ա եղել», սակայն, իրեն հետաքրքիր է միայն աղջկա առողջությունը։

Այսքանից հետո հայրը ոչ մեկին չի մեղադրում․ 

«Իրենք ամեն վայրկյան պետք է կողքս կանգնած լինեին, եկել են, առաջին օրը ասում են՝ «կարող ենք ապառատի փողը փոխանցենք»: Ես, իհարկե, հրաժարվեցի, ես հնարավորություն ունեմ ու իմ երեխայի համար ամենը կանեմ, բայց մնացածը բացահայտե՛ք, ասեք՝ ի՞նչ է եղել, ինձ դա տանջում է։ Ոչ մեկին չեմ մեղադրում, սպասում եմ, որ աղջիկս շուտ ապաքինվի»,- շեշտեց նա։

Տնօրենը նաև ասել էր, որ աղջիկը մենակ դասից դուրս չէր գալիս. «Ուսուցչուհին սովորաբար այդ երեխային մենակ չէր թողնում գնալ։ Երեխան էդ օրը շատ հանգիստ է եղել, նորմալ է եղել, և ուսուցիչը թողել է նրան դուրս գալ։ Մենք ենթադրում ենք, որ ինչ-որ ձայն է լսել ներքևից, կռացել է, որ նայի, կորցրել է հավասարակշռությունը ու ընկել։ Վերևում այդ պահին աշակերտ չի եղել»,- հարցազրույցում նշել էր տնօրենը՝ ենթադրություններ անելով, թե ինչ կարող է պատահած լինի այդ չարաբաստիկ օրը իր ղեկավարած դպրոցում: 

Անդրադառնալով այս հայտարարությանը, Լևոնը նշեց, որ դեռ կխոսի տնօրենի հետ․ 

«Դեռ կխոսեմ իր հետ, թող ապացուցի, որ արդյո՞ք մի օր բռնել են երեխայիս ձեռքը ու տարել զուգարան, որ տենց բաներ են տարածում: Այդպիսի բան չի՛ եղել, որ մենակ չթողեն դուրս գա դասարանից», -վրդովվեց նա:

Թե ի՞նչ է տեղի ունեցել երեխայի հետ, պարզում է Քննչական կոմիտեն: ՔԿ–ից երեկ են հոր հետ կապվել:

Հիշեցնենք, որ այսօր MediaHub-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ 10-ամյա աղջիկը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. «Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, փոփոխություն չկա»։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն