Ինչ սահմաններ է ունեցել Հայաստանը 1991 թվականին, և ինչ է առաջարկում Ադրբեջանը. մանրամասնում է քարտեզագիրը

Ինչ սահմաններ է ունեցել Հայաստանը 1991 թվականին, և ինչ է առաջարկում Ադրբեջանը. մանրամասնում է քարտեզագիրը

Քաղաքական Ipress 2022-09-27 14:18:00 8334
Հետևեք մեզ՝ Telegram-ում
kartez_1OGXE.jpg

Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի համար հիմք ընդունել 1991 թվականին ստորագրված ԱՊՀ -ն կազմավորելու մասին համաձայնագրի սահմանները: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է գեոդեզիստ–քարտեզագիր Շահեն Շահինյանի հետ:

-Պարո՛ն Շահինան, 1991 թվականին ստորագրված ԱՊՀ -ն կազմավորելու մասին համաձայնագրի սահմանները եւ Նյու Յորքում նրա ելույթի ժամանակ հնչած 29.800 կմ-ը նու՞յն սահմաններն են ենթադրում:

-Ըստ էության երկու հայտարարությունում էլ խոսք է գնում նույն սահմանների մասին, սակայն չկա հստակեցում, թե որ սահմանի մասին է գնում խոսքը: Սահմանները պետք է միշտ հստակ ինչ-որ իրավական փաստաթուղթ, դա կարող է ոչ հիմնավոր լինի, բայց փաստաթուղթ լինի: Չի կարելի հստակ ասել, թե որ քարտեզի մասին է խոսքը, սակայն այն հնչած գաղափարը, որ պետք է հիմք ընդունել 1991 թվականին գործող սահմանները, ապա այդ թվականին, քանի որ արդեն իսկ պատերազմ էր ընթանում, ապա այնտեղ արդեն իսկ սահմանային որոշ վերատեղակայումներ կային: Եվ պետք է հստակ հաշվի առնել, որ դա տարբերվելու է ցանկացած գոյողություն ունեցող քարտեզից: Ես նախկինում էլ եմ նշել, որ առաջին հերթին սահմանազատման աշխատանքներում, պետք է հստակեցվի, թե ինչ սկզբունքով են ընթանալու սահմանազատման աշխատանքները: Քանի դեռ այդ սկզբունքները հրապարակված չեն, չի կարելի խոսել պետության մասին:

Այսինքն, հստակ չե՞ն այն սահմանները, որոնք եղել են 1991 թվականին եւ որը որպես հիմք է հայտարարվում:

-Միանշանակ, քանի որ 1991 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե եղել է սահման, այլ եղել է ռազմաճակատ: Հայաստանի սահմանը, այսինքն՝ 29 743 քառակուսի կիլոմետրի մասին, երբ գնում է խոսքը, 1970-ականների թվականի քարտեզներով սահմանված այն տարածքներն են, որտեղ կան եւ՛ անկլավներ, եւ՛ կան Հայաստանի խորհրդային հանրապետության զիջած տարածքները: Այսինքն, սա այն վերջին թիվն է, որը ֆիքսվել է Սովետական Միության վերջին հրապարակված քարտեզներով: Իսկ վերջին հրապարակված քարտեզները եղել են 1980-1988թթ., դրանից հետո քարտեզի թարմացում Հայաստանի տարածքում չի արվել: Երբ խոսք է գնում այս մակերեսի մասին, ապա պետք է հասկանալ, որ այնտեղ կան անկլավներ:

-Երբ սահմանազատման եւ սահմանագծման մասին խոսք գնաց, տարբեր տարեթվերի քարտեզների մասին խոսք գնաց: Ո՞ր թվականի քարտեզն է ավելի ձեռնտու Հայաստանին:

-Հայաստանին միանշանակ ձեռնտու են այն քարտեզները, որոնք ավելի շատ տարածք են Հայաստանի համար նախատեսում: Սակայն պետք չէ լինել ծավալապաշտ եւ փորձել ձեռք բերել ամեն ինչ: Մենք պետք է լինենք ռացիոնալ եւ փորձենք խնդիրը լուծել արդարացիորեն: Միգուցե իմ ասածը ծանր է հնչում, բայց անգամ թշնամու հետ դու պետք է փորձես քո հարցը կարգավորել արդարացիորեն, որպեսզի այդ պայմանավորվածությունն ունենա դարերի կամ տասնամյակների կյանք: Այստեղ թյուր է այն ըմբռնումը, որ եթե Ադրբեջանի հետ մենք կարողանանք կնքել մաքսիմալ մեզ համար լավ պայմանագիր, դա երկար է լինելու: Այսինքն, այն պետք է լինի միանշանակ փոխզիջումային եւ ընդունելի երկու կողմերի համար: Երբ նայում ենք մենք հիմքերի տեսանկյունից, էլի պետք է վերադառնանք սկզբունքներին, եթե օրինակ մենք հիմք եք ընդունում այն տարածքները, որով մտել է ԽՍՀՄ տարածք, ապա կարող են հիմք ծառայել 1926 -1932 թթ. քարտեզները, եթե հիմք ենք ընդունում վերջին վերահաստատված քարտեզները, ապա դրանք ավելի ուշ ժամանակների քարտեզներ են: Իսկ, եթե գնում ենք դե ֆակտո զբաղեցված տարածքներով սահմանզատման, ապա խոսք է գնում 1970-ական քարտեզների մասին, սակայն վերջին ժամանակներս դրանից էլ պակաս տարածք է զբաղեցնում ՀՀ-ն:

-1991 թվականի սահմանները փոխզիջումային տարբերակ կարո՞ղ ենք դիտարկել, ինչ սահմաններ է այն ենթադրում:

-1991 թվականի դե ֆակտո իրավիճակով անգամ Ադրբեջանն այդ տարբերակին կարող է չհամաձայնվել, քանի որ այնտեղ արդեն եղել էին մարտական գործողություններ եւ հայկական կողմն ուներ ամուր դիրքեր: Դրանից հետո արդեն գոյություն ունի ՀՀ ներպետական մակարդակով ստեղծված քարտեզներ, շարք գոյություն ունի, այնտեղ իհարկե արտաքին սահմանների ճշգրտման աշխատանքներ չեն իրականացվել, սակայն կան թարմացված քարտեզներ: ՀՀ-ն ըստ էության փոխճանաչման պայմանագրեր հարեւան ոչ մի պետության հետ չունի: 1991 թվականի իրավիճակով եւ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի իրավիճակով սահմանները եղել են նույնը: Դրանից հետո իրականացվել են արդեն իսկ փոփոխություններ սահմանային իրավիճակի եւ տեսանք, որ նոյեմբերի 9-ից հետո սահմանին իրականացված ռազմական գործողություններով, ՀՀ տարածքն աստիճանաբար փոքրացվել է եւ արդեն ունենք պաշտոնական թիվ, որ 40 քառակուսի կիլոմետրով փոքրացել է:

-Այսինքն, ստացվում է՝ Ադրբեջանը պետք է վերադառնա՞ ելման դիրքեր:

-Ոչ միայն պետք է վերադառնան ելման դիրքեր, այլ նաեւ համաձայնեն այն սահմանային իրավիճակին, որը գոյություն ուներ 1991 թվականին փաստացի: Որքանով ես եմ հետեւում իրավիճակին, Ադրբեջանն անգամ այս տարբերակին համաձայն չէ եւ ծավալապաշտական նկրտումներով համաձայն չեն: Իրենք չեն ճանաչում ՀՀ ոչ մի տարածք եւ, եթե իրենց ֆեյք քարտեզին նայենք, Հայաստանը պետք է լինի 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածք, զբաղեցնի ներկայիս ՀՀ չորս մարզն ամբողջությամբ եւ երկու մարզը մասնակի:

Поделиться
Класс
Send
erkrasharj_kAMT5.jpg

Երկրաշարժ տեղի ունեցավ Հայաստանում․ ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում

kensatosak_kYZqo.jpg

Հայտնի է՝ երբ կվճարվի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակը

gayane-abgaryan_SjtdE.jpg

«Եռաբլուրում» զինվորական կարգով հուղարկավորեցին սեպտեմբերյան ագրեսիայից զոհված Գայանե Աբգարյանին․ Տտեսանյութ

kievyan-1_wtCRP.jpg

Ողբերգական դեպք Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 24-ամյա երիտասարդի դի

hivandanoc_a7f03.jpg

14-ամյա տղան դանակահարել է մորը, հարվածներ հասցրած տղամարդուն

dolar-2_CPuiu.jpg

Դոլարը թանկացավ․ ԿԲ

rubli_0EJcC.jpg

Ռուբլին և եվրոն կտրուկ թանկացան․ ԿԲ

pasinyan_lmNXY.jpg

Կառավարության 3֊րդ մասնաշենքում «հագած֊կապած» սպասում են վարչապետին․ փակ հանդիպումներ կլինեն

lavrov-1_TMUJY.jpg

«Ըստ Ալմա Աթայի հռչակագրի՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի մասն էր»․ Լավրով

amanor_xKJEV.jpg

Հարցում. կո՞ղմ եք տոնական զարդարանքի համար 650 հազար դոլար տրամադրելուն

pasinyan-1_E9-4S.jpg

Թոշակը ևս 2 անգամ կբարձրացնենք 2023 թվականին․ վարչապետ

2023-tvakan_KfQ1n.jpg

2023 թվական` ինչպես դիմավորել, ինչ պատրաստել, ինչ հագնել

Իրադարձային 6939

Պեմզաշենում սպանության կասկածյալներից մեկը մշտապես եղել է դեպքի վայրում՝ հետևելով իրավապահների աշխատանքին

Իրադարձային 6348

Վրույրը խոստովանել է կատարածը․ Նա միայնակ չի եղել

Իրադարձային 3783

Պեմզաշենի գործով մեկ կին ևս ձերբակալվեց․ Նա նախկինում իր երեխային էր սպանել․ Բացառիկ մանրամասներ

Իրադարձային 3192

Հանցագործը գնացել էր տուն սեր խոստովանելու․ մանրամասներ

Իրադարձային 2784

Համացանցում տարածվել են Պեմզաշենի դաժան սպանության հեղինակների լուսանկարները

Իրադարձային 2670

«Այդ տղայի քույրը, հարևանի տղամարդի հետ կապից ունեցավ տղա երեխա, որպեսզի թաքցներ այդ երեխայի գոյության մասին, ասեղը մտցրեց այդ նորածնի գլխի մեջ՝ սպանեց»

Իրադարձային 2505

Հայտնի է Արմավիրում ողբերգական վթարից զոհվածների ինքնությունը․ Տեսանյութ դեպքի վայրից

Իրադարձային 2343

Կասկածյալը տեղեկացված է եղել սպանված ընտանիքի նիստուկացին․ Նոր մանրամասներ են հայտնի

Իրադարձային 2337

Հայտնի է՝ ով է եղել Վրույր Բարսեղյանի հանցակիցը

Իրադարձային 2244

Երեկ ողբերգական դեպքից մահացած երկու աղջիկները՝ Նոյա Կարապետյանը եւ Մարի Խամիսյանը ուսանողներ էին. Տեսանյութ