Ինչ ունեցվածք ունեն նախարարները

Ինչ ունեցվածք ունեն նախարարները

Հասարակական Ipress 2020-06-12 20:49:00 435
hhho_08sgU.jpg

Աշխատանքի և սոցիական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 2019 թվականի սկզբին հայտարարագրել է 500 հազար դրամ, 335 եվրո, 2019-ի ավարտին Բաթյանի ֆինանսական միջոցները, ըստ նրա կողմից ներկայացված հայտարարագրի, կազմել են 8 մլն 533 հազար դրամ, 335 եվրո և 500 դոլար։ Նախորդ տարվա ընթացքում Բաթոյանը ստացել է 20 մլն 122 հազար 833 դրամ․ որից 540 հազարը՝ կենսաթոշակ, շուրջ 18 մլն որպես աշխատավարձ, մնացածը այլ երկամուտներ են՝ նվիրատվություն կամ օգնություն։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019 ավարտին 32 հազար դոլարի չափով ավանդ ունի բանկում։ Թորոսյանի բանկային հաշիվներին տարվա սկզբին եղել է 1 մլն 925 հազար 798 դրամ, 119 ԱՄՆ դոլար և 22 հազար եվրո, տարվա վերջին հաշիվներին եղած գումարը կազմել է 114 հազար 892 դրամ  և 31 հազար եվրո։ Թորոսյանն անցած տարի ստացել է 18 մլն 183 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարում, ինչպես նաև 573 դոլար որպես տրված փոխառության դիմաց ստացած տոկոս կամ այլ հատուցում։ 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին «Էկոշին գրուպ» ՍՊԸ-ն պարտք է 45 մլն 584 հազար դրամ։ Նախարարն իր բանկային հաշիվներին տարվա սկզբում ունեցել է 6 մլն 755 հազար դրամ և 371 եվրո, տարվա վերջում գումարը կազմել է 3 մլն 279 հազար դրամ և 582 եվրո։ Նախարարի կանխիկ գումարը տարվա վերջում կզմել է 340 դոլար։ Բադասյանը՝ որպես նախարար անցած տարի ստացել է 8 մլն 779 հազար դրամ աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարում, որպես Պետական եկամուտների կոմիտեի աշխատակից՝ մոտ 8 մլն 700 հազար դրամ։

 

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել