Ինչ հանձնարարական տվեց Նիկոլ Փաշինյանը

Ինչ հանձնարարական տվեց Նիկոլ Փաշինյանը

Քաղաքական Ipress 2022-06-08 00:30:00 1080
pashinyan_s8QW4.jpg

Հունիսի 9-10-ը Երևանում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել համապատասխան պետական գերատեսչությունների և ծառայությունների ղեկավարներին նիստի պատշաճ կազմակերպման վերաբերյալ:

Ըստ վարչապետի հունիսի 7-ի 651 – Ա որոշման, որը հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում, ՀՀ արտգործնախարարը և ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետը ապահովելու են ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի կազմակերպչական աշխատանքների կատարումը պատշաճ մակարդակով, նախապատրաստելու են նիստի ծրագիրը և ապահովելու են ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը:

Պետական պահպանության ծառայության պետին հանձնարարված է ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր, ոստիկանության պետին՝ նիստի անցկացման վայրերում հասարակական կարգի պահպանումը և ճանապարհային ոստիկանության անձնակազմերի հատկացումը ուղեկցության համար:

Արտակարգ իրավիճակների նախարարը կապահովի փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահությունը միջոցառման անցկացման վայրում, քաղավիացիայի կոմիտեի նախագահը՝ նիստի շրջանակներում Հայաստան ժամանող հատուկ չվերթերի սպասարկումը և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների դիմավորումն ու ճանապարհումը:

Իսկ նիստի կազմակերպման և անցկացման, պատվիրակությունների կեցության, միջոցառման անցկացման համար սրահների վարձակալության և կահավորման, արարողակարգային միջոցառումների և նախապատրաստական այլ աշխատանքների հետ կապված ծախսերն արվելու են 2022 թ. պետբյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ ԱԳՆ-ի և ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների: Ֆինանսական մասով կազմակերպչական հարցերի ապահովումը հանձնարարված է ֆինանսների նախարարին:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը