Ինչ կանեն Ռուսաստանի հայերը, եթե Պուտինը պատերազմ հայտարարի Ուկրաինային և մոբիլիզացիա սկսի

Ինչ կանեն Ռուսաստանի հայերը, եթե Պուտինը պատերազմ հայտարարի Ուկրաինային և մոբիլիզացիա սկսի

Հասարակական Ipress 2022-05-07 00:20:00 2769
putin_Peh8D.jpg

1in.am-Արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցները գրում են, որ ՌԴ նախագահն Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին կարող է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային, ինչը Պուտինին թույլ կտա մոբիլիզացնել պահեստային ուժերը և զորակոչ իրականացնել: Ի՞նչ են անելու ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցները:

Այս հարցի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ռուսաստանի հայ փաստաբանների ԱՐՄՌՈՍՍ ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանի հետ, ով նշեց, որ պատերազմ և մոբիլիզացիա հայտարարելու վերաբերյալ ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա. «Կյանքը սովորական հունով շարունակվում է, որևէ արտառոց վիճակ չկա հասարակական ոլորտում: Չկան այդպիսի խոսակցություններ:  Երբ կլինի պաշտոնական հայտարարություն, այն ժամանակ կտեսնենք:

Այստեղ հիմա այնպիսի իրավիճակ է, որ շատ հայկական հասարակական կառույցներ իրենց դիրքորոշումն արտահայտել են: Չի կարելի ասել, որ կա միասնական դիրքորոշում, հիմնականում սպասողական վիճակ է: Հուսով ենք՝ շուտափույթ քաղաքական ոլորտի խնդիրները կլուծվեն: Հայերը որպես իրատես, իրենց ընտանիքները պահող մարդիկ, հիմնականում կենտրոնացված են իրենց խնդիրների վրա: Բայց կան հասարակական կառույցներ, որոնք իրենց դիրքորոշումն արտահայտում են, նաև հումանիտար օգնություն են ուղարկում»,-ասաց նա:

Հարցին, թե ռուս-ուկրաինական պատերազմն ի՞նչ ազդեցություն է ունենում հայերի սոցիալ-տնտեսական կյանքի վրա, Կիրակոսյանը պատասխանեց. «Կան շատ սահմանափակումներ, որոնք հիմնականում կապված են ֆինանսական ոլորտի հետ: Իհարկե, նա նաև գների բարձրացում, դա զգացվում է, բայց այնպես չէ, որ ճգնաժամ է ստեղծվել, որ պետք է ինչ-որ քայլերի դիմել: Իրավիճակն այստեղ րոպեական փոխվում է, մենք հետևում ենք, դիտում ենք, ինչ է կատարվում»:

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ շատ քաղաքացիներ վերջին շրջանում ձգտում էին ՌԴ քաղաքացիություն ձեռք բերել, արդյոք այդ միտումը շարունակվում է, Ռուբեն Կիրակոսյանն ասաց. «Ես չեմ լսել, որ զանգվածային այդպիսի գործընթաց կա, որ մարդիկ հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից: Ինձ մոտ նման դիմումներ չեն եղել: Ինչ վերաբերում է Հայաստան վերադառնալուն, ապա մենք բազմաթիվ հայրենակիցներ ունենք, որոնք այստեղ արդեն սերունդներով են գտնվում, դժվար է ասել, որ նրանք կթողնեն իրեն աշխատանքը ու կվերադառնան Հայաստան: Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք կորոշեն վերադառնալ, բայց դա զանգվածային բնույթ չի կրում: Բոլորը սպասում են և հույս ունեն, որ շուտով խաղաղություն կլինի:

Այստեղ տագնապային կամ խուճապային տրամադրություններ չկան: Ավելի շատ հիմա խուճապ կա Հայաստանում ծավալվող իրադարձությունների հետ կապված: Բոլորս հիմա անհանգիստ ենք, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չսկսվի»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը