Ինչ իրավիճակ է այս պահին Շուռնուխում․ Մանրամասներ

Ինչ իրավիճակ է այս պահին Շուռնուխում․ Մանրամասներ

Հասարակական Ipress 2022-09-24 22:54:00 22941
Հետևեք մեզ՝ Telegram-ում
surnux_LoRcL.jpg

Հրապարակի զրուցակիցն է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

- Պարոն Արշակյան, սահմանամերձ Շուռնուխում ինչ իրավիճակ է այսօր։ Հաշվի առնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմը, գյուղացիները գյուղու՞մ են։

- Հաստատ ժողովրդից դուրս եկող չի եղել։ Ի սկզբանե այն տների բացակայության պատճառով, որ մարդիկ անտուն են մնացել, 3 ընտանիքն են։ Տները կսարքեն, փոխհատուցում կլինի, այդ ընտանիքները կվերադառնան իրենց տները։ Պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած վերջին իրադարձություններով՝ Շուռնուխի ժողովուրդը իրեն շատ ճիշտ դրսևորեց, սահմանապահ տղերքի ցավն էլ տանեմ, վտանգավոր պահերին օգնել են Շուռնուխի բնակիչներին պատսպարվել մի քանի ժամ։ Հետո վտանգն անցնելուց հետո, օգնել են հետ վերադառնալ իրենց տները։

-Գյուղում լույս, ջուր կա՞։ 

- Գյուղը գազաֆիկացված չէ, լույսը պարտադիր կա, խնդիր չկա, այ ջրի հարցում մի քիչ խեղճանում ենք, բայց դե յոլա ենք գնում։

-Այս պատերազմից հետո գյուղացին կարողանու՞մ է զբաղվել իր հողագործությամբ։ Անասնապահությունն ի՞նչ վիճակում է, արոտավայրերը հայկական կողմու՞մ են գտնվում, թե՞ ոչ։ 

-Չկա անասնապահություն, քանի որ 44֊օրյա պատերազմից հետո արդեն մեր ժողովուրդը կարելի է ասել անասնազրկվել էր։ Որովհետև անասուններն անցել էին թուրքի կողմը, թուրքը բռնագրավեց, հետ չտվեց։ Մի քանի անասունի փոխհատուցում արեցին, բայց կան էլի փոխհատուցումներ, որոնք դեռ պետք է տան, չեն տվել դեռ։

- Քանի՞ գլուխ անասունի փոխհատուցում դեռ չի տվել կառավարությունը։

-Եթե չեմ սխալվում, 3 անասուն մի անգամ էր անցել թշնամու կողմը, 5-ը` մի անգամ, դրանց փոխհատուցումները տվել են։Կոնկրետ չեմ հիշում՝ դեռ քանիսի փոխհատուցում է պարտք պետությունը։ Կան էլի դեռ անասուններ, որոնք դեռ պետք է փոխհատուցում արվեն, բայց չեն արվել։

-Գյուղում քանի՞ ընտանիք է ապրում այս պահին։

- Նույն թիվը պահպանվում է` 35 ընտանիք։ 

- Գյուղում սեպտեմբերի 13-ից հետո կրակոցներ եղե՞լ են։

-Մեր հատվածում նորմալ է ամեն ինչ։

- Գյուղի այլընտրանքային ճանապարհը կառուցեցի՞ն, ի՞նչ վիճակում է այդ ճանապարհը։

-Այլընտրանքային ճանապարհի վրա դեռ աշխատում են, հողային աշխատանքներ են կատարվում, դեռ հանձնված չի ճանապարհը։ Իսկ մայրուղին թեթև գործում է դեպի Կապան, Գորիս, Խոտ գյուղով։

-Այսինքն՝ Շուռնուխ բարձրանալու համար ճանապարհը Խոտ գյուղո՞վ է։

-Այո, Շուռնուխ հասնելու համար Գորիսից մտնում են Խոտ գյուղ, որը շատ ահավոր ճանապարհ է, փշատահովտով ճանապարհը դադարեցվեց՝ չգիտեմ ինչի։ Բայց ասում են՝ արդեն իբրև կսկսեն Խոտ գյուղից Որոտան, որ նոր արդեն մտնեն մայրուղի։ Հացի փուռը նորմալ է։ Այն ժամանակ մինչև Ռոբերտ Ղուկասյանի մարզպետ դառնալը,ինքը կազմակերպել է, Որոտանում փուռը տեղադրել են, նոր սարքավորումներով աշխատում է։ Մի հատ խանութ է գործում, աշխատում է նորմալ, միայն առաքիչների խնդիր կա, չեն գալիս այս ճանապարհով, Տաթևի ճանապարհով են գնում գալիս։ Գյուղացին ազատ ժամանակ զբաղվում է հողագործությամբ, գյուղացու խնդիրները շատ են, եթե գյուղացին չունի անասուն, ինքը բնակվում է էսինչ կիլոմետր հեռավորության վրա, գյուղը կիսված վիճակում շատ դժվար է։ Թեկուզ կաթը եթե դու պետք ա առնես, ասենք, 450 դրամով, պետք է առնես մի տեղից բերես հասցնես գյուղ. սա է խայտառակությունը, արոտավայր ունի, բայց հենց անասունը հանում են, իջնում են գետը սովորական իրենց ճանապարհը, անցնում են թուրքերը, ասում են՝ բիզիմդիր, ընդամենը երեք ընտանիք է որ իրենց անասուններին ծախել են, ամենքը մի 15 ոչխար են վերցրել, տանում են դեպի խորքը՝ արոտավայրեր՝ Տաթևի կողմը։

Поделиться
Класс
Send
8d078e6a-68ab-4359-9e77-9ef17a2c73e2_shCz_.jpeg

Ռուբլին էժնացավ. Կենտրոնական բանկը նոր թվեր հրապարակեց դոլար

zovq_aF2mX.jpg

Նկուղային հարկում՝ արկղերով և ալյուրի պարկերով քողարկված հայտնաբերվել է փակ դուռ. ինչ է բացահայտվել «ՆՈՐ ԶՈՎՔ»-ում (տեսանյութ)

kalendar_mLIBS.jpg

Մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը

arus-1_zXIsK.jpg

Լույս աշխարհ է եկել Արուսիկ Տիգրանյանի առաջնեկը․ Հուզիչ տեսանյութ

erexa-karen_1JdMt.jpg

14 տարի երեխա չունենալուց հետո հաղորդավար Տիգրան Հարությունյանը հայր կդառնա. Հուզիչ տեսանյութ

norapsakner_m7AAE.jpg

Նոր մանրամաաներ հանգստատանը մահացած հայտնաբերված նորապսակների դեպքից

dolar-3_i6zo3.jpg

Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել են. ԿԲ

6cffc0aa-1229-4392-9a00-154293e3d2fa_ra1Gr.jpeg

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ սակագները կփոփոխվեն

3b80f662-5f1b-4b86-8aad-cfcda57c9549_fpyCQ.jpeg

Հայտնի է Շիրակի մարզի ավտոտնակում հայտնաբերված 18֊ամյա աղջկա եւ 26-ամյա տղայի կյանքից զրկվելու պատճառը

rubli_VfN0b.jpg

Ցածր փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը

norapsakner_UY9iF.jpg

Ողբերգական դեպք․ Մեղրամիսը վայելելու գնացած նորապսակներին գտել են հանգստատանը մահացած

dolar-2_0C7Qt.jpg

Քիչ առաջ նոր փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը