Ի՞նչ է սպասվում մինչև հունիսի 3-ը. Փաշինյանը մարզերում գրեթե ոստիկան չի թողել

Ինչ է սպասվում մինչև հունիսի 3-ը. Փաշինյանը մարզերում գրեթե ոստիկան չի թողել. «Փաստ»

dimadrutyan-sarzum_OwhTp.jpg

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել էր, որ պատրաստվում է ԱԺ վերադառնալ բացառապես սեփական օրակարգով, այլ ոչ թե իշխանության կողմից ներկայացված՝ ՀՀ շահերի ու ներկայիս իրավիճակի հետ ոչ մի աղերս չունեցող արհեստական ու անբովանդակ օրակարգերով։

Ընդդիմության՝ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությունն իրավունքի ուժով նախատեսվում է անցկացնել հունիսի 3-ին ժամը 16.00-ին: Օրակարգում մեկ հարց է՝ «Հայ-ադրբեջանական և հայթուրքական հարաբերությունների կապակցությամբ» հայտարարության նախագիծը։ Խորհրդարանական մեծամասնությունն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու հիշյալ նիստին:

Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն այդ օրվան բավական հիմնավոր են պատրաստվում։ Ավելին, թեպետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում սարկազմով ասել էր, թե պետք է ընդդիմությանը «առանձնապես չխանգարել, որ «մինչև քոքը մաշեն»», այդուամենայնիվ, նա լրջորեն անհանգստացած է, որ դիմադրության շարժումը բացարձակ չի «մաշվում», ինչի վկայությունն էին նաև երեկվա ակցիաներն ու ոստիկանության խայտառակ, բռնի, անմարդկային գործողությունները:

Ըստ այդմ, իշխանական ուժի մեր աղբյուրների փոխանցմամբ, նա մտադիր է մինչև հունիսի 3-ն «ազատել» Ֆրանսիայի հրապարակը, հավաքել բոլոր վրանները, ինչ գնով էլ լինի:

Մենք տեղեկություններ ունենք նաև, որ նա իր այդ որոշման մասին արդեն նախապես տեղեկացրել է ՀՀում հավատարմագրված «արևմտյան» դեսպաններին՝ նշելով, որ պատրաստվում է ընդհուպ շատ կոշտ միջոցներ ձեռնարկել։ Այս օրերին Նիկոլ Փաշինյանը Երևանում է կուտակել իր միակ հենարան մնացած ոստիկանների ահռելի խմբաքանակ, ընդ որում՝ նաև բոլոր մարզերից: Դա ակնհայտ է նույնիսկ անզեն աչքով: Մեզ տեղեկություններ են հասնում, որ մարզերից ոստիկանական նորանոր խմբեր են բերվում, ինչի արդյունքում, ինչպես տեղեկացնում են մեր մարզային աղբյուրները, տեղերում հատուկենտ ոստիկաններ են մնացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում  

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13560

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 423

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»