Ինչ է նշանակում դաս չկա, դրա համար չենք հարգել հիշատակը

Ինչ է նշանակում դաս չկա, դրա համար չենք հարգել հիշատակը

Հասարակական Ipress 2024-06-25 23:57:00 6603
lala-mnacakanyan-8_kbXo9.jpg

Հրապարակը գրում է․ Շաբաթ օրը առավոտյան հանկարծամահ եղավ հանրության սիրված դերասաններից մեկը` Լալա Մնացականյանը: Բացի այն, որ Լալա Մնացականյանը խաղում էր թատրոնում և կինոյում, նա նաև երկար տարիներ դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր էր: Սակայն դերասանուհու անժամանակ մահվան առիթով Թատերականում չստեղծվեց հիշատակի անկյուն, անգամ դերասանուհու լուսանկարը չտեղադրվեց, մի փունջ ծաղիկ Թատերականի տնօրինությունը չդրեց բուհի միջանցքում:

Բուհի խոսնակը այսպիսի տարօրինակ պարզաբանում էր տարածել. «Քննաշրջանի վերջին օրերն են, ուստի՝ ինստիտուտը բազմամարդ չէ։ Երեկ և այսօր բուհի աշխատակազմը, դասախոսներն ու ուսանողները մասնակցել են մեր սիրելի ընկերոջ և գործընկերոջ հոգեհանգստյան և հուղարկավորության արարողություններին»:

Փաստորեն, մարդու հիշատակը հարգում են ի ցույց ինչ-որ մարդկանց, ձևական և քանի որ բուհը բազմամարդ չէ, կարելի է նաև անտեսել հիշատակը: 

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Լիլիթ Արզումանյանը «Հրապարակի» հետ զրույցում իր զարմանքը հայտնեց, որ Լալա Մնացականյանի համար հիշատակի անկյուն թատերականում չի ստեղծվել: Նա նշեց, որ թատերականում ավանդույթ է եղել մահացած դասախոսների հիշատակը հարգելը, իսկ թե ինչու է բուհի նորընտիր ռեկտոր Սառա Նալբանդյանն իր պատվից վեր համարել նման միջոցառում կազմակերպելը, Արզումանյանի համար առնվազն տարօրինակ է.

«Երբ դասախոս էր բուհում մահանում պարտադիր նկար էր դրվում, ծաղիկներ…. Հրաչյա Ղազարյան, Վահե Շահվերդյան, էլի անուններ, որոնք հիմա չեմ մտաբերում: Նրանց հիշատակը պարտադիր հարգել ենք, դա պարտադիր ավանդույթ էր Թատերականում: Լալայի համար ոչինչ չե՞ն արել, զարմանալի է: Ի՞նչ կապ ունի դաս լինելը, ի՞նչ է նշանակում դաս չկա, դրա համար չի արվել ոչինչ: Պետք է ռեկտորն ինքը պատասխանի` ինչո՞ւ է այդպես որոշել: Մենք ինչի՞ց ենք զարմանում, ոչ մի արժեք հիմա չի պահպանվում», - եզրափակեց Արզումանյանը։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել