Ինչ է կատարվում այս պահին Ներքին Հանդում

Ինչ է կատարվում այս պահին Ներքին Հանդում

Հասարակական Ipress 2024-02-13 21:10:00 1128
nerqin-hand_maEa3.jpg

«Ամսի 13-ը մեր գլխին գալովի է դառնում․ 2022թ․ սեպտեմբերի 13-ին ադրբեջանցիները կրակեցին Ներքին Հանդի ուղղությամբ։ Բայց այս անգամ դիրքերի վրա են կրակել, գյուղի ուղղությամբ կրակոց չի եղել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում են Սյունիքի Ներքին Հանդ գյուղի բնակիչները։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել  Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և մեկ վիրավոր։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ մարզպետի աշխատակազմի մի խումբ աշխատակիցների հետ առավոտվանից Ներքին Հանդում է։ Մարզպետը զրուցում է գյուղամիջում հավաքված մարդկանց հետ, անվտանգային հարցերից բացի քննարկում են գարնան գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող հարցեր։

«Առավոտյան ժամը 5.30-ին էր, որ կրակոցի ձայներ լսեցինք, գյուղի վրա չէին կրակում, դիրքերի վրա, հիմա չկա կրակոց, բայց դե անհանգիստ ենք՝ ամեն պահ կարող է ամեն ինչ պատահել»,-ասում է Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի բնակիչ Արմինե Հովհաննիսյանը։

Տիկին Արմինեի խոսքով՝ ոչ մեկը գյուղը չի լքել։ «Լքենք ո՞ւր գնանք, սա մեր գյուղն է, մեր տունը։ Առավոտյան 9-ից արդեն ամեն մարդ իր գործին էր»,-նշեց նա։ Ըստ Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի՝ ամենակարեւորը գյուղում խուճապ չկա։ «Անհանգիստ ենք, բայց ամեն մարդ զբաղվում է իր հողամասով, ընտանի կենդանիներով, մի խոսքով՝ մենք այս պահին մեր գործերով ենք» ,-ասաց վարչական ղեկավարը։

2024թ․ փետրվարի 13-ին Ներքին Հանդի առօրյան ներկայացնում ենք լուսանկարներով ու տեսանյութով։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը