Ինչ է լինելու «ծիրանի դեպքից» հետո ՌԴ ապրանք տանողների հետ. դեսպանության մեկնաբանությունը

Ինչ է լինելու «ծիրանի դեպքից» հետո ՌԴ ապրանք տանողների հետ. դեսպանության մեկնաբանությունը

Հասարակական Ipress 2020-07-18 23:09:00 1560
tqq_YScmU.jpg

Մոսկվայում հայկական ապրանքի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ գոյություն ունի անկլավ, որը խոչընդոտներ է ստեղծում ԵԱՏՄ անդամ երկրներից մատակարարների համար։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանի խորհրդական Էդուարդ Ջամբազյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ դա անընդունելի է։

Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ սիթի» գյուղմթերքի շուկայից, կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները։ Խնդիրն այն է, որ շուկան պատկանում է ծագումով ադրբեջանցի գործարարներ Գոդա Նիսանովին և Զարահ Իլիևին:

Ջամբազյանը նշեց նաև, որ հայ դիվանագետները Ռուսաստանում շփման մեջ են երկրի բոլոր կառույցների հետ։

«Շատերը փորձում են օգտագործել իրավիճակը հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, սակայն խոսքն այստեղ դրա մասին չէ։ Գոյություն ունի այդ կազմակերպության («Ֆուդ սիթի», - խմբ․) տեսքով անկլավ, որը խոչընդոտներ է ստեղծում ԵԱՏՄ անդամ երկրի համար, իսկ դա անընդունելի է ու բազում հարցեր է առաջացնում», - ասաց Ջամբազյանը։

Նա նշեց՝ բոլորին է հայտնի, որ բիզնեսն ազգություն չի ճանաչում։ Սակայն այս իրավիճակը ցույց է տալիս, որ չի կարելի շուտափույթ եզրահանգումներ անել։

«Ցանկալի չէ, որ Ռուսաստանի տարածքում լինեն իրավաբանական անկլավներ, որտեղ գործում են Ադրբեջանի օրենքները կամ իրականացվում են Ադրբեջանի ղեկավարության քմահաճությունները», - ասաց Ջամբազյանը։

Նա նշեց, որ այդ ոլորտում աշխատող մեր հայրենակիցները կոնկրետ եզրակացություններ կանեն ու կհասկանան՝ ինչպես հետագայում վարվել ու ինչպես դա կազմակերպել։

Ջամբազյանի խոսքով՝ տեղի ունեցածը միանշանակ համախմբել է համայնքին ու ապացուցել, որ մեր ժողովուրդը միասնական է, հատկապես, երբ նման մարտահրավերների առաջ է կանգնում։ Նա նշեց, որ լուծվել է ծիրանի իրացման հարցը, մարդիկ հյուրասիրությամբ ու քոչարիով են դիմավորել բարդությունները։

Այս պահին հայկական ապրանքը վաճառվում է այլընտրանքային վայրերում։ Դեսպանատունը Ռուսաստանի տարբեր քաղաքների հայերից տարատեսակ առաջարկություններ է ստանում։

«Մեր հայրենակիցներն արտահանողներին աջակցելու պատրաստակամություն են հայտնում։ Ավելին՝ հայ արտահանողներից, գործարարներից շատերը քննարկում են «Ֆուդ սիթիի» հետ համագործակցությունը շարունակելու նպատակահարմարությունը»,–ասաց Ջամբազյանը։

Նա նշեց նաև, որ դեսպանատունը շարունակում է զանգեր ստանալ այն մասին, որ հայկական համարներով բեռնատարներին շուկայի տարածք չեն թողնում և հիշեցրեց, որ դեսպանատունն արդեն կոչ է արել ներկրող ընկերությունների բեռնատարների վարորդներին չուղևորվել «Ֆուդ սիթի» ու օգտվել այլընտրանքային առաջարկներից։

Ջամբազյանի խոսքով՝ այդ իրավիճակը երեկ առավոտվանից է։ Նախօրեին հայկական մթերքով 50 մեքենա առանձնացվել է, հեռացվել առևտրային շարքերից։ Լրացուցիչ խնդիրն այն է, որ այնտեղ հիմնականում շուտ փչացող ապրանք է։ Դեսպանատունը փորձել է գլուխ հանել իրավիճակից, սակայն «Ֆուդ սիթին» չի լսել հայ դիվանագետներին և ուժի կիրառմամբ վռնդել է նրանց։

Նշված 50 բեռնատարից բացի կան Հայաստանից բերված ապրանքով ևս 100–150 մեքենա, որոնք կա՛մ արդեն Ռուսաստանի սահմանին են գտնվում, կա՛մ անցել են այն ու «Ֆուդ սիթի» են ուղևորվում։

Սակայն հայկական բոլոր բեռնատարները կարող են իրացնել իրենց ապրանքը «Բուխտա» (Դմիտրովսկոյե մայրուղի 165, առաջին կիլոմետր, +7 (926) 6660099) և «Շոլկովի պուտ» (Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի 32-րդ կիլոմետր), արևտրի կենտրոններում, նաև Տուլայի առևտրի կենտրոնում (գ․Իլյինկա, Ցենտրալնայա փ․, 40)։



 


 

Поделиться
Класс
Send
img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են