Ինչ է «Ազովստալը» և ինչու ռուսական զորքն արդեն մեկ ամիս է չի կարողանում գրավել այն

Ինչ է «Ազովստալը» և ինչու ռուսական զորքն արդեն մեկ ամիս է չի կարողանում գրավել այն

Միջազգային Ipress 2022-05-12 14:55:00 4089
azovstal_C4GkX.jpg

Ուկրաինայի՝ ռուսական զորքերի կողմից շրջափակված Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» մետալուրգիական գործարանի հսկայական տարածքը դարձել է «Ազով» գումարտակի ազգայնականների և Մարիուպոլում Ուկրաինայի զինված ուժերի զինյալների պաշտպանության վերջին հենակետը: Գործարանի պաշարումը շարունակվում է մարտի 18-ից, և ոչ մի ռազմական փորձագետ չի կարող ճշգրիտ կանխատեսումներ տալ դրա ավարտի վերաբերյալ։ 

URA.RU-ն հավաքել է մանրակրկիտ տեղեկություն այն մասին, թե ինչու է «Ազովստալ»-ը դարձել «անառիկ ամրոց», և ինչ կարող է թաքնված լինել մի քանի կիլոմետրանոց արդյունաբերական գոտու խորքերում։

«Ազովստալ»-ի ընդհանուր տարածքը 11 քառակուսի կիլոմետր է։ Մարիուպոլում ձեռնարկությունը ստացել է «քաղաք քաղաքի մեջ» անվանումը։ Այստեղ կառուցվել է 41 արտադրամաս և 80 հսկայական սենյակ։

Մետաղագործական հսկան գործում է 1933 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ձեռնարկությունը գործնականում ոչնչացվել է գերմանական զորքերի կողմից, սակայն 1945 թվականին այն վերականգնվել է և շարունակել աշխատել մինչև այս տարվա փետրվարին ռուսական հատուկ գործողության սկիզբը։

«Ազովստալ»-ը հինգ մակարդակի իսկական քաղաք է: Տարբեր աղբյուրների համաձայն՝ թունելների երկարությունը գնահատվում է 24 կիլոմետր։ Ստորգետնյա ամրացված տարածքի հիմքը 36 ռմբապաստարաններն են, որոնք, ըստ խորհրդային շինարարական ոլորտի չափանիշների, կարող էին դիմակայել միջուկային զենքի անմիջական հարվածին։ Ստորգետնյա բունկերների և ապաստարանների միջև անցկացվել են թունելներ՝ սարքավորված 30 մետր խորության վրա։ Այդ օբյեկտներում կարող է տեղավորվել 12 հազար մարդ։ Այս մասին BBC-ի լրագրողի հետ զրույցում ասել է գործարանի գլխավոր տնօրեն Էնվեր Ցկիթիշվիլին։ Նույնը URA.RU-ն հաստատել է մետալուրգիական կոմբինատի նախկին աշխատակիցը։ Նրա խոսքով, գործարանի արտադրամասերի տակ կան խճճված կատակոմբներ, որոնցում կարող են մոլորվել նույնիսկ գործարանի աշխատողները, որոնք ավելի քան մեկ տասնյակ տարի աշխատել են ձեռնարկությունում։

Ըստ մի շարք փորձագետների և Մարիուպոլի բնակիչների ազգայնականների հիմնական խումբը գտնվում է արտադրամասերից մեկի տակ, որտեղ ամենաամուր և կայուն թաքստոցն է։ Արտադրամասի տակ մեծ թունել կա, և արտադրամասի ծանր տեխնիկան հուսալի ապաստան է գործարանի վրա հարձակման դեպքում։

Ռուս զինվորների համար դժվար կլինի կոմբինատի վրա հարձակման ժամանակ, ուստի Ազովի զինյալները առավելություն կունենան։ Սա կարող է մեծ կորուստների հանգեցնել Ռուսաստանի Դաշնության և Դոնեցկի զինվորականների համար: Շատ առումներով դա էր պատճառը, որ մայիսի սկզբին ՌԴ ՊՆ-ն ընդունեց մետալուրգիական կոմբինատի տարածքում զանգվածային հարձակումը կասեցնելու որոշումը։

Ուկրաինայի և «Ազով»-ի զինյալների կողմից օգտագործված մարդկային վահան մարտավարությունը դարձավ Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ դաշնակից ուժերի գլխավոր խոչընդոտը Մարիուպոլի գրավման գործում: Ազգայնականները, որոնք քաղաքային շրջաններում մարտերի ժամանակ թաքնվում էին խաղաղ բնակիչների հետևում, շարունակում էին մարդկանց պահել գործարանի ռմբապաստարաններում։ Ըստ տեղի բնակիչների՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության հենց սկզբում «Ազովստալ»-ի արտադրամասերի տակ թաքնվում էր մինչև 1000 խաղաղ բնակիչ։

Երեք կողմից ջրով շրջապատված գործարանի ամրապնդումը «Ազով»-իհրամանատարությունը սկսել է 2022 թվականի փետրվարի սկզբին։ Ըստ տեղի բնակիչների՝ Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողությունից անմիջապես առաջ ձեռնարկություն է եկել նրա սեփականատեր Ռինատ Ախմետովը, որն ազգայնական գումարտակը հովանավորել է որպես «Ազովստալ»-ի հատուկ հսկողության խումբ։ Նախապես ձեռնարկության տարածք է բերվել ծանր տեխնիկա և զինամթերք։ Հավաքվել  է սնունդ, և բոլոր աշխատակիցներին, որոնք կամք են հայտնել պաշտպանելու գործարանը, զենք է տրվել։
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը