Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-27-ը, 29-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 24-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

