Ինչպիսի եղանակ է սպասվում ամբողջ ապրիլին

Ինչպիսի եղանակ է սպասվում ամբողջ ապրիլին

Հասարակական Ipress 2024-03-24 11:56:00 17514
exanaky-aprilin_hX-n4.jpg

Հայաստանում ապրիլին կանխատեսվում է փոքր-ինչ անկայուն եղանակ։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից 1 աստիճանով բարձր, իսկ ահա տեղումների առումով պակաս չի զգացվելու։ Տեղումների քանակը նորմայից ավելին է լինելու։

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Ասեմ, որ սովորաբար հանրապետությունում ապրիլին տեղումների նորման բավական մեծ է։ Հիմա, եթե մենք ասում ենք նորմայից շատ, ապա դա նշանակում է, որ պետք է ակնկալել բավական խոնավ ապրիլ»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Ինչ վերաբերում է ապրիլին սպասվող առավելագույն և նվազագույն օդի ջերմաստիճաններին, ապա Գագիկ Սուրենյանը նշեց, որ առանձին օրերին, երբ հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ապա ցերեկային ժամերին օդի առավելագույն ջերմաստիճանը Շիրակում կհասնի +18․․․+21-ի, Կոտայքի լեռնային գոտիներում՝ +18․․․+20 աստիճանի, Կոտայքի նախալեռներում՝ +22․․․+26-ի, Գեղարքունիքում՝ +18․․․+21-ի, Լոռիում՝ +18․․․+23-ի, Տավուշում՝  +21․․․+26-ի, Արագածոտնի լեռնային գոտիներում +18․․․+20-ի, նույն մարզի նախալեռնային հատվածներում մինչև +25-ի, Արարատյան դաշտում՝ մինչև +26-ի, Վայոց ձորի լեռներում՝ +18․․․+21-ի, նախալեռնային գոտիներում՝ +24․․․+26-ի, Սյունիքի հովտային գոտիներում՝ մինչև +28․․․+30-ի, նույն մարզի նախալեռնային հատվածներում՝ +20․․․+25 և Երևանում՝ մինչև +26 աստիճան։

Ապրիլ ամսին սպասվում է, որ առանձին օրերին հյուսիսային հատվածներից հանրապետություն կներթափանցեն  ցուրտ օդային հոսանքներ։ Այդ դեպքում գիշերային ժամերին նվազագույն օդի ջերմաստիճանը Շիրակում կանխատեսվում է -7․․․-10, Կոտայքի լեռնային գոտիներում՝ -5․․․ -8 աստիճան, Կոտայքի նախալեռներում՝ 0․․․-2, Գեղարքունիքում՝-6․․․-9, Լոռիում՝ -2․․․-7, Տավուշում՝ -2․․․+2, Արագածոտնի լեռնային գոտիներում՝ -5․․․-8, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում՝ 0․․․+2, Սյունիքի հովտային գոտիներում +2․․․+5, նախալեռնային հատվածներում՝ 0․․․-5 և Երևանում մինչև 0․․․+2 աստիճան։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը