Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում

Հասարակական Ipress 2024-05-24 12:52:00 8556
Հետևեք մեզ՝ Telegram-ում
gagik-surenyan-1_6AQCh.jpg

Հանրապետության տարածքում`

Մայիսի 23-ի   ցերեկը, 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Մայիսի 24-26-ին   ողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 24-25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 27-28-ին նույնքանով կբարձրանա։ ։

Երևան քաղաքում՝

Մայիսի 23-ին, 28-ին հատկապես  երեկոյան ժամերին, 27-ի ցերեկը  հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի  24-26-ին, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։   Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Поделиться
Класс
Send