Ինչպես վարվել ջրհեղեղի դեպքում. ՆԳՆ փրկարար ծառայություն

Ինչպես վարվել ջրհեղեղի դեպքում. ՆԳՆ փրկարար ծառայություն

Հասարակական Ipress 2024-05-26 13:06:00 1461
jrhexex-1_AdiLY.jpg

ՆԳ նախարարության փրկարար ծառայությունը հրապարակել է ջրհեղեղի դեպքում վարքականոնները:

Ցամաքի որոշակի տարածքների ժամանակավոր ջրածածկ լինելը կոչվում է ջրհեղեղ:

Ջրհեղեղները կարող են առաջանալ

երկարատև առատ տեղումներից,

սառցադաշտերի և ձյան հալոցքի ժամանակ մեծածավալ և կենտրոնացված ջրի հոսքից,

ջրամբարների փլուզումներից,

հիդրոկայանների պատնեշների ճեղքումից,

ծովային փոթորիկներից,

ցունամիներից,

երկրի մակերևույթ ստորգետնյա ջրերի հանկարծակի ելքից:

Ի՞նչ անել մինչև ջրհեղեղը 

Միշտ պատրաստ ունեցեք աղետի կապոց,

Պատրաստեք ավազով լցված պարկեր,

Մաքրեք կոյուղին,

Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար),

Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին: 

Կապիտալ շինարարություն կազմակերպեք միայն պետական համապատասխան մարմինների թույլտվությամբ,

Նախատեսեք փրկարարական միջոցների պահուստներ (փրկարարական օղակ, փրկաբաճկոն և այլն), 

Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր,

Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ,

Ջրհեղեղի սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը,

Հետևեք տարահանման և ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանը և կառավարման մարմինների ցուցումներին,

Իմացեք ձեր բնակավայրի ռելիեֆը և ջրհեղեղի սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները,

Եթե չեք հասցրել բնակավայրից հեռանալ, ապա տրանսպորտով կամ ոտքով բարձրացեք ձեր բնակավայրին մոտ գտնվող բարձրադիր վայրերը (բլուր, լեռ և այլն),

Պատրաստի ունեցեք լուսային ազդանշանային սարքեր,

Ամրացրեք այն ամենը, ինչ կարող է լողալ ջրի մեջ (կահույք և այլն):

Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ

Մինչև կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում,

Աղետի կապոցը թրջվելուց զերծ պահեք,

Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համակարգերից` երկրորդածին աղետներից խուսափելու համար,

Մի փորձեք կտրել-անցնել ջրային հոսքը. 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար,

Ծանծաղ տեղերն անցնելիս հագեք ջրակայուն պինդ կոշիկներ և օգտվեք ձեռնափայտից,

Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ, ազդանշան և այլն):

Ի՞նչ անել ջրհեղեղից հետո

Ուշադիր հետախուզեք Ձեր կացարանը

հիմքի ամբողջությունը՝ պատերի, պատուհանների և հատակի վիճակը,

հաղորդակցության համակարգը,

թունավոր օձերի հնարավոր առկայությունը,

ստուգեք սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով,

խմելու ջուրն օգտագործեք սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո,

մի՛ օգտագործեք ջրում հայտնված սննդամթերքը,

նախքան հաղորդակցության համակարգերից օգտվելը ստուգեք դրանց վնասվածության աստիճանը,

հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահեք մասնագետներին,

վտանգավոր է մնալ այն տանը, որը վթարային է կամ վստահություն չի ներշնչում,

առանց անհրաժեշտության մի՛ մտեք ջրածածկ տարածքներ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը