Ինչու հայկական կողմը չի ասում սա. Բագրատյան

Ինչու հայկական կողմը չի ասում սա. Բագրատյան

Քաղաքական Ipress 2023-10-08 21:23:00 819
img8588_mL2Vd.jpeg

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է.

«2 օր առաջ համառոտագրություն տարածվեց առ այն, որ չնայած Ալիևը չգնաց Գրանադա, այնուամենայնիվ «հայանպաստ» հայտարարություն տարածվեց։

ՔՊ-ականներ Կոնջորյանը և Արայիկ Հարությունյանը (սրանք լուրջ պաշտոններ ունեն այս պետության մեջ) շտապեցին հայտարարել, թե բա տեսաք հայրենասեր Նիկոլ Փաշինյանն ինչ հաջողության հասավ. այդ հայտարարաության մեջ միջանցք չկա, անկլավների թեմա չկա, ադրբեջանցիների վերաբնակեցման թեմա չկա (նիկոլականների համար նոր զիջումներ չանելը հաջողություն է համարվում)։  

Հ.Մովսիսյանի ֆեյքերը գործի անցան. գովերգելով Փաշինյանի արտաքին քաղաքականության ոլորտում հաղթական արշավը։

Երեկ, սակայն, Ալիևը հեռախոսազույց է ունենում Շ.Միշելի հետ և բարձրացնում ՀՀ կողմից իբր թե օկուպացված 8 ադր-կան գյուղերի մասին։ Բա Կոնջորյան ու Հարությունյան ձայն հանեք։ Ի՞նչի եք լեզուներդ մի «լավ» տեղ կոխել։

Հիմա, այս էլ որերորդ անգամ Ադր-նն ասում է 8 անկլավի մասին։ Հայկական կողմը ձայն չի հանում։ Կլինի մեզ բացատրեք այդ ի՞նչ 8 անկլավներ են։ Պատից կախված է 1974թ Մ-ում հրատարակված Հայկական ԽՍՀ քարտեզը. այստեղ 3 անկլավ կա 34 քառ. կմ։ Բայց կա 1 հայկական անկլավ Ադր-նում՝ Արծվաշենը 41 քառ կմ։ Ինչո՞ւ հայկական կողմը չի ասում սա, ի՞նչու չենք հակափաստարկներ հրապարակում։ Անհասկանալի է։

Հ.Գ. Ո՞վ է Փաշինյանին իրավունք տվել համոզել Եվրոպային Ադր-նի դեմ սանկցիաներ չկիրառել։ Փաշինյան դա միակ ձևն է Արցախը ետ բերելու։ Դա հայրենիք է, ինչպես Ենոքավանը։ Բան չեմ հասկանում...

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը