Ինչու է թանկացել անշարժ գույքը եւ ինչ է սպասվում

Ինչու է թանկացել անշարժ գույքը եւ ինչ է սպասվում

Հասարակական Ipress 2022-05-20 09:46:00 6036
ansarz-guyk_2R2oX.jpg

Lragir.am-ի զրուցակիցն է «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը

Պարոն Դանիելյան, ի՞նչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում, գիտենք, որ վարձակալության ու վաճառքի գներն աճում են։

Շուկայի վիճակը շատ ակտիվ է, գործարքների քանակը շատ է, և գներն աճում են՝ թե վարձակալության, թե վաճառքի։ Վարձակալական շուկայում տարվա սկզբից սկսած 30-40 տոկոս աճ ունենք, բայց ասեմ, որ վարձակալական շուկայի աճի տեմպերն արդեն նվազել են, որովհետև Ռուսաստանից ներհոսքը պակասել է, նախկինի պես շատ չէ։ Հունվարից սկսած վաճառքի շուկայում մոտ 15 տոկոս գնաճ ունենք, և վաճառքների քանակն ու գները շարունակում են աճի տեմպը պահպանել։

Ինչո՞ւ, որովհետև Հայաստան եկողները նաև անշարժ գո՞ւյք են ձեռք բերում։

Եկողները հիմնականում վարձակալում են, մի փոքր մասը նաև գնում են։ Քանի որ վարձակալության գները բարձրացել են, վաճառողների մի մասն իրենց վաճառքը դադարեցրել են և սկսել վարձով տալ իրենց բնակարանները։ Արդյունքում՝ առաջացել է գնորդների մի խավ, ովքեր ուզում են գնել ու վարձով հանձնել անշարժ գույքը, քանի որ եկամտաբերությունը բարձրացել է։

Սա արհեստակա՞ն գնաճ է, այսինքն՝ որոշ ժամանակ անց անշարժ գույքի վաճառքի ու վարձակալության գներն իջնելո՞ւ են, թե՞ բարձր տենդենցը կպահպանվի։

Առայժմ պահպանվում է, ապագայի համար ոչինչ չեմ կարող ասել։ Նաև մի գործոն էլ է նպաստում դրան․ դոլար-դրամ փոխարժեքն անընդհատ տատանվում է, մարդիկ փոփոխությունների ժամանակ նախընտրում են ներդրումներ կատարել անշարժ գույքի մեջ, քանի որ շուկան ավելի կայուն է։

Երևանի համար անշարժ գույքի վարձակալության գների այսչափ աճը նորմա՞լ է։

Ընդհանուր առմամբ սեփականատերերի համար շատ լավ է, որ գները բարձր են, բայց մեր քաղաքացիների համար շատ վատ է սա։ Ուսանողներ են գալիս, ովքեր ցանկանում են Երևանում տուն վարձել, բայց չեն կարողանում։ Հայաստանի քաղաքացիների համար այս գնաճը շատ վատ է, բայց մյուս կողմից բնական երևույթ է, արհեստական ոչինչ չկա։ Ազատ շուկա է, ոչ ոք չի կարող գների սահմանափակում մտցնել, քանի որ գները որոշվում են առաջարկի և պահանջարկի միջոցով։ Ինչ վերաբերում է Ռուսաստանից եկողներին, նրանք հիմնականում IT ոլորտի ընկերություններում են աշխատում, շատ բարձր աշխատավարձ ունեն, իրենց համար վարձակալության այս գները նորմալ են, կարողանում են վճարել այդ գումարները։ Բայց տեղի բնակչության եկամուտներն այդքան բարձր չեն։

Հետևաբար, ի՞նչ է տեղի ունենում, տեղացիները Երևանի ծայրամասերո՞ւմ են սկսել բնակարաններ վարձակալել։

Վարձում են շատ ավելի փոքր և ավելի վատ պայմաններով բնակարաններ հիմնականում Երևանի ծայրամասերում։ Եթե նախկինում կենտրոնում, օրինակ, համալսարանի մոտ ուսանողները կարող էին բնակարան վարձակալել, հիմա ավելի ծայրամասեր են գնում։ Արդեն Երևանի մոտակայքում գտնվող քաղաքների վարձակալության շուկաներն են ակտիվացել, քանի որ երբ գումարը չի հերիքում, մարդիկ ստիպված մի քիչ հեռու են գնում։

Ի՞նչ կանխատեսումներ ունեք շուկայի վերաբերյալ։

Կարծում եմ՝ գործարքների քանակը շարունակելու է ավելանալ, և գները շարունակելու են աճել։ Մեկ գործոն էլ կա, դա այն է, որ փողն ընդհանրապես արժեքը կորցնում է՝ թե դոլարը, թե դրամը։ Եվ ամբողջ աշխարհում հիմա բավական մեծ թանկացումներ են նկատվում։ Այդ թանկացումները պայմանավորված են նրանով, որ չափից շատ գումար են մտցրել շուկա, տարբեր երկրների Կենտրոնական բանկեր ինտերվենցիա են արել։ Ես մարդկանց խորհուրդ կտամ անշարժ գույք ձեռք բերել, կապիտալ ներդրումներ անել, որովհետև այն շարունակելու է թանկանալ, իսկ փողն իր արժեքը կորցնելու է։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել