Ինչո՞ւ պիտի վարչապետը, ԱԺ նախագահը, ՀՀ նախագահն ու այլ պաշտոնյաներ դիմակ չկրեն, իսկ մյուս քաղաքացիները կրեն. Զոհրաբյան

Ինչո՞ւ պիտի վարչապետը, ԱԺ նախագահը, ՀՀ նախագահն ու այլ պաշտոնյաներ դիմակ չկրեն, իսկ մյուս քաղաքացիները կրեն. Զոհրաբյան

Հասարակական Ipress 2020-08-28 22:41:00 636
hl_ibCJv.jpg

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Եթե մեկը լիներ, որին դիմելը իմաստ ունենար, հաստատ կհարցնեի՝ ինչո՞ւ պիտի վարչապետը, ԱԺ նախագահը, ՀՀ նախագահն ու էլի ինչ-որ պաշտոնյաներ դիմակ չկրեն, իսկ մնացյալ երկու միլիոն 994 հազար քաղաքացիները պիտի կրեն։ 

«Էնշտեյնը, երբ ասում էր՝ ամեն ինչ հարաբերական է, հաստատ լոգիկան նկատի չուներ

Ինձ սկսել է թվալ, որ մենք Էնշտեյնի հարաբերականության տեսությունը սխալ ենք հասկացել ու ոմանք որոշել են, որ տրամաբանությունը եւս հարաբերական հասկացություն է։

Մինչդեռ, երբ Էնշտեյնը խոսում էր հարաբերականության մասին, ընդամենը նկատի ուներ ֆիզիկական պրոցեսների ունիվերսալ տարածա-ժամանակային հատկությունները նկարագրող տեսությունը։ Ընդամենը։

Եւ ոչինչ ավելին։

Հիմա մեր պարետը որոշել է, որ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ կարող են դիմակ չդնել, բայց, ասենք, վեց տարեկան առաջին դասարանցի երեխան դիմակով մի քանի ժամ դաս պիտի անի։

Եթե մեկը լիներ, որին դիմելը իմաստ ունենար, հաստատ կհարցնեի՝ ինչո՞ւ պիտի վարչապետը, ԱԺ նախագահը, ՀՀ նախագահն ու էլի ինչ-որ պաշտոնյաներ դիմակ չկրեն, իսկ մնացյալ երկու միլիոն 994 հազար քաղաքացիները պիտի կրեն։ Ո՞րն է իրենց ու շարքային քաղաքացու իմունային համակարգի եւ գենետիկ կոդի տարբերությունը։

Ես հասկանում եմ, որ ինչ ուզում՝ անում եք։ Ու ասեմ ձեզ, դա միայն ես չէ, որ հասկացել եմ։ Դա արդեն հասկացել են ոչ միայն ձեզ չընտրած, այլ նաեւ ձեզ ընտրած հպարտ մեր հայրենակիցները, որոնց ասել էիք, որ իրենցից յուրաքանչյուրը մի-մի վարչապետ է։ Հիմա էս մարդիկ ուզում են իմանալ, ինչո՞ւ 2 միլիոն 994 հազար վարչապետերն ու նախագահները դիմակ պիտի կրեն, իսկ ընդամենը մի քանի արտոնյալների շնչառական ուղիները պիտի ազատագրվեն դիմակի պրեսսինգից։

Ուզում եմ որպես ՀՀ պատգամավոր ընդամենը տեղեկացված լինել՝ նիստերի դահլիճում Արարատ Միրզոյանը էդ ո՞ր օրենքով կուզի դիմակ կդնի, չի ուզի՝ չի դնի, իսկ մեզ, շարքային մահկանացու պատգամավորներիս նույն դահլիճում, օդի նույն բաղադրության պայմաններում, պիտի պարտադրեն դիմակ կրել։

Բա հիմա սա ո՞ւմից իմանամ։ Հը՞։

Հա, էն, որ ճշտապահորեն հետեւում եք Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին, էդ ցուցումներում ասված է, որ մինչեւ 12 տարեկան երեխաները կարող են եւ դիմակ չկրել։ Բա էդ ցուցումի՞ն խի չեք հետեւում։ Ո՞նց եք պատկերացնում, որ փոքր երեխան էդ դիմակը մի քանի անգամ չի գցելու գետնին, վերցնի՝ դնի իր կամ դիմացի երեխայի դեմքին։ Գոնե գիտե՞ք, որ երեխաները ստատիկ «սվարկա» չեն լինում նստատեղին այն պարզ պատճառով, որ երեխա են։

Ու ոչ մի ուսուցիչ դա վերահսկել չի կարողանալու։ Եթե ամեն դպրոցի մոտ սպեցնազի մի ջոկատ էլ բերեք, երեխաները խաղալու են, շփվելու են, դիմակները հանել-հագնելու են ու էդ դիմակները կես ժամ հետո դառնալու են թունավոր կենսաբանական զենք։

Ես չեմ դիմում կառավարությանն ու նախարարին։ Անիմաստ է։ Իրենք անելու են այն, ինչ որոշել են։

Դիմում եմ ծնողներին ու ուսուցիչներին։

Հարգելի՛ ուսուցիչներ ու ծնողներ, միասին գտեք ադեկվատ լուծումն ու պարզապես իրագործեք այն եւ վերջ։

Այլ տարբերակ չկա»։

 

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»