«Դիմադրությունը» ավարտեց ՀՀ ոստիկանապետի հետ հանդիպումը․ Ոստիկանապետը տեղեկացրել է, որ 1 հոգու գործունեությունն արդեն կասեցվել է։ Ներկա պահին 37 հոգու նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել է մեկ տասնյակից ավելի քրեական գործ։
Այսօրվա ոստիկանության գործողությունների դեպքերով տեղի է ունենում ուսումնասիրություն, ոստիկանությունն էլ շատ կարճ ժամկետում հանդես կգա կոնկրետ հայտարարությամբ։
Ավելի քան 80 մեքենան, որոնք ավտոերթերի ժամանակ տարվել են հատուկ պահպանման տարածք և մինչ օրս չեն վերադարձվել իրենց սեփականատերերին` կվերադարձվեն։