Ինչին պետք է ուշադրություն դարձնել բանկոմատներից օգտվելիս

Ինչին պետք է ուշադրություն դարձնել բանկոմատներից օգտվելիս

Հասարակական Ipress 2024-03-12 11:10:00 1467
bankomat_G7Ze9.jpg

Բանկոմատները՝ ավտոմատ գանձման մեքենաները, հնարավորություն են տալիս վճարային քարտից կանխիկացնելու գումարներ, կատարելու քարտից քարտ փոխանցումներ, կոմունալ վճարումներ, իմանալու քարտային հաշվի մնացորդը, ստանալու քարտային հաշվի քաղվածք և կենսաթոշակային անհատական հաշվի մասին տեղեկատվություն և այլն։

Բանկոմատից օգտվելու հետ կապված մի շարք կանոնների մասին Iravaban.net-ը տեղեկանում է Abcfinance.amից, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի  կողմից, որպես ֆինանսական գիտելիքների և հմտությունների ուժեղացման հանրամատչելի ուղի։

Այսպիսով, բանկոմատից օգտվելիս կատարե՛ք հետևյալ քայլերն ու պահպանե՛ք անվտանգության հետևյալ կանոնները՝

Ստուգե՛ք՝ արդյոք բանկոմատի կողքին նշվա՞ծ է Ձեր քարտի պատկերանշանը (այն համակարգը, որին պատկանում է քարտը. օրինակ` ArCa, Visa…):

Քարտը տեղադրե՛ք բանկոմատի աջ կողմում նախատեսված մասում՝ դիմերեսը վերև, այնուհետև հավաքե՛ք քարտի PIN կոդը, կարող եք նաև փոխել բանկոմատի լեզուն և շարունակել գործողությունները:

-PIN կոդը մուտքագրելիս զգուշացե՛ք, որ այլ մարդիկ չտեսնեն:

-Եթե բանկոմատի ստեղնաշարի վրա չկա պաշտպանական հարմարանք, ապա ինքնե՛րդ ձեռքով ծածկեք ստեղնաշարը, որպեսզի բացառեք զեղծարարների կողմից տեղադրված տեսախցիկներով կամ կողքից հետևողների պատճառով գումար կորցնելու վտանգը:

-3 անգամ PIN կոդը սխալ հավաքելու դեպքում բանկոմատը կարող է «կուլ տալ» քարտը, այսինքն` չվերադարձնել: Այսպիսի դեպքերում հարկավոր է դիմել Ձեր  բանկին կամ բանկոմատի վրա նշված հեռախոսահամարներով, որպեսզի արգելափակեք քարտը՝ այլ անձանց կողմից գործարքներ կատարելու հետևանքով վնասներ կրելու հավանականությունը նվազեցնելու նպատակով:

-Մի՛ օգտվեք բանկոմատից, եթե նկատում եք, որ անսարք է կամ բանկոմատի և էկրանի վրա բացակայում են բանկի, միջազգային համակարգերի պատկերանշանները, ինչպես նաև այն դեպքում, երբ բանկոմատի ստեղնաշարին առկա է հավելյալ ծածկույթ, քարտը մուտք անելու տեղում՝ հավելյալ մասեր և կասկածներ հարուցող լրացուցիչ այլ պարագաներ, որոնք, ըստ ձեզ, կարող են լինել կեղծ:

-Աշխատեք հնարավորինս արագ կատարել բանկոմատի էկրանին հայտնված հրահանգները, այլապես երկար դադարի դեպքում գործարքը կարող է չեղյալ համարվել, կամ բանկոմատը կարող է քարտը դուրս մղել և երկար ժամանակ որոշակի գործողություններ չանելու դեպքում նաև «կուլ տալ»՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Բանկոմատից օգտվելուց հետո չմոռանաք վերցնել գումարը, քարտը, ցանկության դեպքում՝ նաև անդորրագիրը: Բանկոմատից կարող եք կանխիկացնել միայն ՀՀ թղթադրամ (կանխիկացման նվազագույն գումարը 1000 դրամ է):

-Մի՛ հաշվեք գումարը այլ մարդկանց ներկայությամբ, ինչը կարող է մեծացնել գողության հավանականությունը:

Այլ բանկի բանկոմատից գումարի կանխիկացման դեպքում բանկը հիմնականում գանձում է միջնորդավճարներ:

Մոտակայքում ձեր բանկի բանկոմատ գտնելու համար այցելե՛ք ձեր բանկի կայք, զանգահարե՛ք ձեր բանկ կամ փնտրե՛ք մոտակա բանկոմատները տեղեկատվական կայքերում ու բջջային հավելվածներում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը