Իմ տղան hրեշ չէ. Փի Դիդիի մայրը հայտարարությամբ է հանդես եկել

Իմ տղան hրեշ չէ. Փի Դիդիի մայրը հայտարարությամբ է հանդես եկել

Հասարակական Ipress 2024-10-07 13:25:00 2262
pi-didi_wrO0i.jpg

Ամերիկացի ռեփեր, պրոդյուսեր Փի Դիդիի (իրական անունը՝ Շոն Քոմբս-Խմբ.) մայրը՝ Ջենիս Սմոլս Քոմբսը, որդու շուրջ ծագած սկանդալի ֆոնին, հանդես է եկել հայտարարությամբ՝ պաշտպանելով աստղին: Այս մասին գրում է Daily Mail-ը, մանրամասնելով, որ Փի Դիդիին մեղադրում են սեռական թրաֆիքինգի համար, նրա դեմ ներկայացվել է սեռական ոտնձգության ավելի քան 100 մեղադրանք:

«Որպես մայր՝ խորապես վշտացած եմ որդուս՝ Շոն Կոմբսի դեմ ներկայացված մեղադրանքների առնչությամբ: Սիրտս կեղեքվում է՝ տեսնելով, որ որդուս դատում են ոչ թե ճշմարտության, այլ ստից ստեղծված պատմվածքի համար: Ականատես եմ լինում որդուս հրապարակային լինչի դատաստանին, քանի որ նա դեռ հնարավորություն չի ունեցել ապացուցել իր անմեղությունը: Սա չափազանց անտանելի ցավ է բառերով արտահայտելու համար», - ասել է 84-ամյա Ջենիսը։

Նա ընդգծել է, իրականությանը չհամապատասխանող լուրերը հանգեցրել են նրան, որ դաշնային իշխանությունները հետաքննություն են սկսել նրա նկատմամբ:

«Դաշնային կառավարությունն այժմ օգտագործում է այս ստերը՝ իմ որդուն քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Այս անարդարությունն անտանելի է մեր ընտանիքի համար», - նշել է մեղադրյալի մայրը։

Մայրը որդու աջակիցներին, երկրպագուներին, գործընկերներին, ընկերներին և հանրությանը կոչ է արել «չդատել նրան, քանի դեռ հնարավորություն չեն ունեցել լսելու նրա վարկածը»:

«Իմ տղան այն հրեշը չէ, որին նրանք ներկայացնում են, և նա արժանի է իր տեսակետը պատմելու հնարավորությանը: Ես կարող եմ միայն աղոթել, որ ողջ լինեմ, որպեսզի տեսնեմ, որ նա պատմում է իր ճշմարտությունը և արդարանում»:

Ընդհանուր առմամբ աստղը մեղադրվում է սեռական թրաֆիքինգի, բռնաբարության, ոտնձգությունների, կաշառակերության և այլնի համար:

Բայց ամենից շատ հասարակությունը զարմացել է «սպիտակ երեկույթների» շուրջ ի հայտ եկած մանրամասներից. Փի Դիդին այս երեկույթները տասնամյակներ շարունակ կազմակերպել էր Հոլիվուդի գլխավոր աստղերի համար: Քննիչների տվյալներով՝ այս երեկույթների ժամանակ աստղի առանձնատներում, ըստ ամենայնի, տեղի են ունեցել զանգվածային օրգիաներ, բռնաբարություններ, մանկապղծություններ և թմրանյութերի բռնի ընդունում։

She said of her son, 'It is heartbreaking to see my son judged not for the truth, but for a narrative created out of lies.' Pictured September 2023 in New JerseySean 'Diddy' Combs' mother Janice Smalls Combs has issued a statement in her son's defense. Pictured in 2023 in New JerseyDiddy and Janice Combs attend the 2022 BET Awards on June 26, 2022 in LAJanice and Diddy pictured at his 'White Party' in 2009 in LA

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը