Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 03:25-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» հյուրանոցային համալիրի մոտ, բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 20-ամյա Արթուր Խաչատրյանի վարած «Mazda» մակնիշի և Երևանի բնակիչ 21-ամյա Հակոբ Մինասյանի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
«Nissan»-ը գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Mazda»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: