«Ժողովուրդը ոտքի է կանգնելու, այս անգամ տրորելու է բոլորին՝ Քոչարյան լինի, Սերժ լինի, ով ուզում է լինի»

«Ժողովուրդը ոտքի է կանգնելու, այս անգամ տրորելու է բոլորին՝ Քոչարյան լինի, Սերժ լինի, ով ուզում է լինի»

Հասարակական Ipress 2020-06-22 20:32:00 1113
Հետևեք մեզ՝ Telegram-ում
bik_pgrpU.jpg

Առաջին Լրատվականը գրում է

Մեր զրուցակիցն է ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը։

– Ինչպես եք գնահատում, որ Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխարինեց 2 մլրդ դրամ գրավով, և նա, ըստ էության, ազատ է արձակվելու:

– Ինձ թվում է, որ դա դատավորի անձնական որոշումն է, ոչ թե դատական համակարգի: Գիտենք, որ հիմա և՛ հին համակարգի դատավորներից են մնացել, և՛ նոր մտածողության դատավորներ են հիմա աշխատում: Նա հին համակարգից էր: Երբ ես նայեցի այդ դատավորին դեմքին, մտածեցի, որ հենց այդպիսի որոշում է կայացնելու, մի տեսակ վախեցած դեմք էր: Թե ինչից էր վախեցել, ով էր վախեցրել, չգիտեմ, բայց ես սպասում էի, որ նման որոշում կկայացնի և կայացրեց:

– Ստեղծված իրավիճակը ինչպե՞ս եք գնահատում, իշխանությունն ինչպիսի քայլեր պետք է իրականացնի այս դեպքում, արդյոք չի՞ ուշացրել:

– Ինձ թվում է՝ իշխանությունը ճիշտ քայլերով առաջ է գնում, շտապել պետք չի: Հիմա շատերն են ասում՝ շատ են ուշացնում, շատ փափուկ են, թավշյա են, բայց ճիշտ քայլերով են առաջ գնում: Այսօր տեսնում եք, որ ամեն մի երկիր՝ և՛ Ամերիկա, և՛ Ռուսաստան, և՛ Եվրոպա, ամեն մեկն ինչ-որ շահ ունի և իր շահն է առաջ տանում, որ մեր ներքին հարցերում իշխանություններին նեղի: Եվ ես կարծում եմ, որ Փաշինյանն ամեն ինչ ճիշտ է անում, այս հարցերում շտապել պետք չի: Ամեն ինչ այսպես հանգիստ քայլերով գնալու է առաջ:

– Ամեն դեպքում՝ այս երկու տարիները կորսվա՞ծ չէին, որովհետև հաճախ են իշխանություններին մեղադրում քայլերն ուշացած անելու մեջ:

– Այո, մեղադրում են, բոլորը շտապում են, ասում են՝ վաղուց էր պետք քայլեր անել, ավելի կոնկրետ քայլեր էին պետք, բայց էլի եմ ասում՝ նորմալ է առաջ տանում, շտապել պետք չի:

– Ինչպե՞ս եք գնահատում, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, նաև Վանեցյանը, Միքայել Մինասյանը պահանջում են վարչապետի ու կառավարության հրաժարականը: Սա իշխանություններին պե՞տք է մտահոգի:

– Դրանցից յուրաքանչյուրը մտահոգված է իր անձնական ճակատագրով: Բոլորն այսօր համախմբվում են դրա հիման վրա: Բոլորը գիտեն, որ գալու են, կանգնեն ժողովրդի դատաստանի առջև, դրա համար էլ համախմբվում են: Իրենց էլ մեղադրելու չի, այդպես էլ պետք է լիներ: Բայց եթե առանձին-առանձին վերցնենք, դրանցից ոչ մեկն էլ լուրջ կուսակցություն չի: Նույն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, իրենց անցյալը նայեն, դասեր քաղեն: Ինչքան էլ համախմբվեն, դա չի դառնալու այն ուժը, որը մեր ամբողջ ժողովրդի դեմ կարողանա կանգնել: Իրենք չեն պատկերացնում, որ ժողովուրդն է կանգնած, ոչ թե Նիկոլ Փաշինյանը կամ այսօրվա իշխանությունը, Ազգային ժողովը: Սխալվում են, որ ասում են՝ վարկանիշը ընկել է: Հնարավոր է, որ վարկանիշն ընկած լինի, բայց այն վարկանիշը, որ ունեին ՀՀԿ-ն ու մնացած անցյալ կոռուպցիոն իշխանությունները, դեռևս դրանից մնում է այնքան բարձր, որ ժողովուրդը ոտքի է կանգնելու և չթողնի, որ դրանք հետ գան: Նրանք դա չեն կարողանում հասկանալ:

– ԲՀԿ-ն հայտարարում է, որ իրենց այլընտրանք չկա, իսկ իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

– Ես նորից եմ ասում՝ թող իրենց անցյալը նայեն: Իրենք քաղաքական գործիչներ են, պատգամավորներ են, իհարկե, այդպես պետք է ասեն, բայց թող բարի լինեն հետ նայեն իրենց անցյալին: Իրեն հարգող պատգամավորն այս վիճակում մանդատը կդներ կգնար, եթե իրեն համարում է ժողովրդի ընտրյալ: Ես Ծառուկյանի դեմ ոչինչ չունեմ, բայց դա քաղաքական գործչին վայել բան չէ։

– Մի խոսքով, դատապարտված են ձախողման։

– Հարյուր տոկոսով։ Ես դրանում համոզված եմ։ Եվ թող երբեք չփորձեն։

– Պարոն Ավետիսյանիսկ Քոչարյանը ազատության մեջ վտանգ կարո՞ղ է ներկայացնել հիմա։

– Ես կարծում եմ՝ այո։ Ես կարծում եմ՝ այո, որովհետև կարող է համախմբի իր շուրջը նման ուժերի, իսկ Քոչարյանը նման բաների վարպետ է։ Բոլորս դրանում համոզվել ենք։ Հոկտեմբերի 27-ը բավական է, որպեսզի իմանանք՝ ինչի է նա ընդունակ։ Նա ամեն ինչի ընդունակ է։ Բայց, վերջին հաշվով, հիմա արդեն ոչ թե Փաշինյանի դեմ են անելու, կամ Ազգային ժողովի, այլ ժողովրդի դեմ են անելու, ինչը չեն կարողանալու։ Ժողովուրդը ոտքի է կանգնելու, այս անգամ տրորելու անցնելու է բոլորին՝ Քոչարյան կլինի, Սերժ կլինի, ով ուզում է լինի։ Իսկ Փաշինյանը պետք է իրենց համար Աստված լիներ, որովհետև Փաշինյանը թույլ չի տալիս դա անել։

https://armtimes.com/static/article/06/33/70/63370.jpg

Поделиться
Класс
Send
13dbc44e-3e77-47b2-9a78-98a7e0361414_c9EVo.jpeg

Քիչ առաջ նոր փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը

74c467e4-4677-4d89-9f2c-9d6040e99eeb_ia4NO.jpeg

Տեսախցիկը արձանագրել է ողբերգական վթարի պահը (տեսանյութ)

8817161c-be52-4944-ba32-228782777855_1EXMY.jpeg

1 օր ջուր չի լինի

1600bd14-3ee4-4542-ab33-f14e33238470_01CaZ.jpeg

Դու ո՞վ ես, որ Արցախ տաս, դու՝ ներմուծված թշնամի. ՀՀ վաստակավոր արտիստ

15cb348a-ca85-46bd-967d-e75a88d4583f_KRnzj.jpeg

Պատրաստվեք՝ 36 ժամ ջուր չի լինի

926e20e9-3ad5-45c2-892e-123ed0014b22_xGfu2.jpeg

«Պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը». Կարեն Քոչարյան

2d464719-f87c-4741-833e-cb29f3d85d1e_Ttw_4.jpeg

Երկար ժամանակ ջուր չի լինի նշված հասցեներում

70bf8c9c-280a-4816-9e28-8925f8c08740_-WH-g.jpeg

Ողբերգական ավտովթար Արթիկ քաղաքում

f274de53-a9ae-4371-a010-548e50c5b622_9xgu-.jpeg

Ինչպես է թմրամիջոցն ու զենքը հայտնվել Հայաստանում՝ շրջանցելով մաքսային ստուգման կետը (տեսանյութ)

56789f2f-b05c-4229-b25e-1a4727324333_My43e.jpeg

Լարված իրավիճակ Ավան Առինջի գերեզմանոցում․ տղամարդը շիրմաքարի մոտ նստած սպառնում է իր մոտ եղած նռնակը պայթեցնել

0106bdeb-1fee-4ba6-a627-3dd65df8e153_KQC2i.jpeg

Աննա Հակոբյանը ինչո՞վ հերոսածին մայր չէ, որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

2d2938fe-8640-400c-89a8-607b3b6d0ba3_XEnAC.jpeg

Ռուբլին կտրուկ էժանացել է. Փոխարժեքները նվազեցին