«Թուրքական արդուկը, լվացքի մեքենան, հեռուստացույցը կամ հեռախոսը կարող են պայթել երևանյան բնակարաններում». Արմեն Այվազյան

«Թուրքական արդուկը, լվացքի մեքենան, հեռուստացույցը կամ հեռախոսը կարող են պայթել երևանյան բնակարաններում». Արմեն Այվազյան

Հասարակական Ipress 2024-09-18 23:13:00 657
armen-ayvazyan_AY8Ng.jpg

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մոտ մեկ ամիս առաջ ինչ-որ կարիքով մտել էի դեղատուն։ Դեղավաճառը մի երիտասարդ տղա էր։ Իմ հարցմանն ի պատասխան նա առաջարկեց դեղամիջոցի երկու տարբերակ՝ մեկը թուրքական, մյուսը՝ չեմ հիշում ինչական։ Ես, բնականաբար, ընտրեցի ոչ թուրքական արտադրանքը, բայց երիտասարդին զգուշացրեցի, որ թուրքական դեղամիջոցներին վստահել չի կարելի

։ Երիտասարդն ինձ առարկեց՝ ասելով, թե թուրքերն այսօր արտադրում են բարձրորակ դեղեր, որոնք եվրոպական մակարդակին չեն զիջում։ Նրան հիշեցրեցի, որ Թուրքիան թշնամի պետություն է, որի նպատակը Հայաստանի ոչնչացումն է և հայերի բնաջնջումը։ Հետևաբար, թշնամին ամեն ինչի էլ ընդունակ է, այդ թվում՝ Հայաստան առաքվող դեղամիջոցների մեջ թունավոր ու վնասակար տարրեր ներարկելու։ Երիտասարդը մնաց թերահավատ, նրա մտապաշարում անվտանգության հարցերն իսպառ բացակայում էին։

Երեկ իսրայելական հատուկ ծառայությունների զանգվածային ահաբեկչությունը՝ Լիբանանում հազարավոր փեյջերների պայթեցումը ևս մեկ նախազգուշացում պետք է լինի մեզ համար առ այն, որ ցեղասպան Թուրքիայից ներկրվող յուրաքանչյուր ապրանք մահացու վտանգ կարող է ներկայացնել։ Մի գեղեցիկ օր մեկ կոճակի սեղմումով թուրքական արդուկը, լվացքի մեքենան, հեռուստացույցը կամ հեռախոսը կարող են պայթել արդեն երևանյան բնակարաններում։

Այս առումով հիշեցի նաև, որ 2009 թ. ՀՀԿ-ական իշխանությունը՝ ի դեմս ՍՍ-ի վարչապետ Տիգրան Սարգսյանի (հետագայում էլ՝ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի) առաջարկում էր Թուրքիային մասնակցել Հայկական նոր ատոմակայանի կառուցմանը կամ էլ այդ ատոմակայանի բաժնետերը դառնալ (այդ մասին 15 տարի առաջ տված իմ հատուկ հարցազրույցը հղում եմ մեկնաբանությունների դաշտում)։ Դրա ահավոր հետևանքները դժվար չէ պատկերացնել։ Ի դեպ, այդ վտանգավոր առաջարկի դեմ հանդես եկան ընդամենը 2-3 հոգի, իսկ այսօր հայրենասիրական ճառեր ասողներից շատ շատերն այն ժամանակ բերանները ջուր էին առել...»։

Աղբյուրը` Արմեն Այվազյան

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն