Թեհրանում մեկնարկել է ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և քաղաքական մյուս գործիչների հրաժեշտի պաշտոնական արարողությունը։
Այն գլխավորում է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։
Նշենք, որ մայիսի 23-ին նախագահի աճյունը կտեղափոխեն Մաշհեդ՝ քաղաքական գործչի հայրենի քաղաք:
Նախագահին կհուղարկավորեն Իմամ Ռեզայի դամբարանում։
