Ընկերը՝ Սևանում ջրահեղձ եղած աղջկա մասին

Ընկերը՝ Սևանում ջրահեղձ եղած աղջկա մասին

Հասարակական Ipress 2024-06-04 11:49:00 169614
anahit-mnacakanyan-5_zlt7b.jpg

«Անահիտը շատ դրական և լուսավոր մարդ էր, շատ լավ ընկերուհի և երաժիշտ։ Շատ գունավոր էր տեսնում կյանքը և իր լավատեսությունը տարածում մեզ վրա։ Նա այնքան դրական էր, որ երբ տեսներ տխուր ես, միշտ կլսեր քեզ և իրեն բնորոշ մի այնպիսի հումոր կաներ, որ տրամադրությունդ բարձրացներ, միշտ խորհուրդ էր տալիս, որ թեթև նայեմ բոլոր դժվարություններին և ամեն բան չէ, որ արժե սրտին մոտ ընդունել։ Միշտ կարեկցող ու բոլորին հասնող, շատ ընկերասեր էր։ Դեռ շատ ենք զգալու իր բացակայությունը»,- այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում պատմեց Սևանում ջրահեղձ եղած Անահիտ Մնացականյանի ընկերուհին՝ Ջեմմա Մինասյանը։

Նա հիշեց, որ Անահիտի հետ հաճախ էինք կոնսերվատորիայի գրադարանում ժամանակ անցկացնում և ուսումնասիրում տարբեր կոմպոզիտորների պարտիտուրաները․ «Ինքը միշտ շատ մեղեդային էր մտածում, գտնում էր, որ ստեղծագործության մեջ պիտի անպայման հիշվող մեղեդի լինի, ես էլ այդ ժամանակ մոդեռն երաժշտությամբ էի տարված, ասեցի՝ Ան ջան, բա ե՞րբ ես դու էլ սկսելու այդ մտածողությամբ գործեր գրես, ասեց «ջիգս» (իր ամենահաճախ գործածվող բառերից էր), հատուկ քո համար գործ եմ գրելու, որ քո սրտով լինի, բայց իմացի՛, մենակ քո համար եմ գրելու, խոստացիր, որ կատարելու ես ու էդպես էլ չհասցրեց ավարտի այդ ստեղծագործությունը»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները 2 օր որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտորի մարմինը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 1-ին, ժամը 12:00-ի սահմաններում պարեկներն, ջրային պարեկները և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի 4 ջրասուզակ Սևանա լճում որոնողական աշխատանքներ են իրականացնում:

Առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող Best Western Bohemian Resort հանգստյան գոտի և առավոտյան ինքը տեղեկություններ չի ունեցել նրանից և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը