Ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր․ Մանե Գեւորգյան

Ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր․ Մանե Գեւորգյան

Քաղաքական Ipress 2023-09-29 23:23:00 843
Հետևեք մեզ՝ Telegram-ում
mane-gevorgyan_bcBjP.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը գրել է․ «Շատ  ընկերներ գրում են, ասում, որ չեմ խոսում, անտարբեր եմ եւ այլն։ Ի՞նչ պետք է ասել՝ մեզ հետ տեղի ուենցողը աղետ է, այնպիսի աղետ, որ մեր անկախության շրջանում երբեք չենք ունեցել։ 

Ստացվել է էնպես, որ ում հետ երբեւէ աշխատել եմ, այսօր թիրախավորված են թե իշխանության, թե ընդդիմության կողմից։ Չկա տրամաբանություն, չկա հանդուրժողականություն, սրտացավություն, չի էլ եղել անգամ իմ հանդեպ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով։ Ողբերգություն է, թե ինչի միջով են այսօր ու վերջին երեք տարիներին անցել ու անցնում մեր հայրենակիցները։

Ցավում եմ իմ ընկերների, իրենց ընտանիքների համար, ցավում եմ Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածի համար, ներողություն եմ խնդրում, որ մենք որպես հասարակություն, պետություն, նախկին ու ներկա չենք կարողանում պաշտպանել մեր հայրենակիցներին, լռում ենք, որովհետեւ ամաչում ենք, որովհետեւ այլեւս մեր խոսքը նշանակություն չունի, որովհետեւ կորցրել ենք մեր հանդեպ վստահությունը։

Ես ուզում եմ հավատալ ու կոչ անել, որ իշխանությունները, միջազգային համայնքը անի ամեն բան, որպեսզի Ռուբեն Վարդանյանը, մեր բոլոր գերի տղաները վերադառնան հայրենիք, պիտի արվի ամեն հնարավորն ու անհնարինը, որ Ադրբեջանում չմնա գեթ մեկ հայ։ Կոչ եմ անում նաեւ իմ նախկին կոլեգաներին ցուցաբերել հանդուրժողականություն եւ սրտացավություն մեր հայրենակիցների նկատմամբ՝ անկախ ամեն ինչից։
Ռուբենին ճանաչել եմ «Ավրորա»-ում աշխատելուս տարիներին, ճանաչում եմ որպես սրտացավ, կիրթ, Հայաստանն ու Արցախը սիրող ու մտահոգ մարդու։ Ինձ համար ընկալելի չէ Ռուբենի դեմ արշավը, ընկալելի չէ նաեւ նրա անզգույշ ձևակերպումն օգտագործելն ու դրա շուրջ գեոպոլիտիկ վերլուծություններ անելը, ձեւակերպման վրա դավադրություններ կառուցելը։ 

Ռուբենի կնոջը, զավակներին ցանկանում եմ ուժ, համբերություն եւ հավատ։
Հայաստանի Հանրապետությունը պիտի պաշտպանի իր քաղաքացիներին, պիտի պաշտպանի ամեն տեղ ու ամեն հարցում։ Ցավում եմ, ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր«։

Поделиться
Класс
Send
img6679_QATpV.jpeg

Կենտրոնական բանկը թարմացրեց փոխարժեքները

img0152_w8J1v.jpeg

«Բոլորն ուզում էին ուշքի բերել՝ չկարողացան». Ենթադրում են, որ երեխայի սիրտը վախից է կանգնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

img0150_yZacZ.jpeg

Արտակարգ դեպք. ընտանիքի 9 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ

img5281_fo1sB.jpeg

24 ժամ ջուր չի լինի. Պատրաստվեք

img0145_N3wU8.jpeg

Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել

img0141_Nu9Oj.jpeg

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքվի դպրոցներից աշակերտներին տարհանում են

img3186_g9pZC.jpeg

Կանանց ծեծկռտուք՝ Երևանում, մեկը ստացել է գանգուղեղային վնասվածք. վեճի պատճառն ավելներն են

img0113_AgK9E.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքից

img9107_sUJgw.jpeg

7-8 բալ հզորությամբ ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում ևս. Տեսանյութ

img0136_nTcMx.jpeg

Կոտրվել են երկու ոտքերս. Նաիրի Հոխիկյան

img9553_4BwAV.jpeg

Սպասվում է տեղումներ

img0117_uwGXb.jpeg

Տղես սպանվել է «արա» բառի համար, պատասխան են տալու. Էջմիածնեցի 15-ամյա աշակերտի դեպքից նոր մանրամասներ