Զինվորները սիրում էին Գևին, Գևն էլ՝ զինվորներին, լույսի մեջ մնաս, պարո՛ն լեյտենանտ

Զինվորները սիրում էին Գևին, Գևն էլ՝ զինվորներին, լույսի մեջ մնաս, պարո՛ն լեյտենանտ

Հասարակական Ipress 2020-11-08 17:08:00 2877
gft_3lV3O.jpg

Արեգ Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Պարո՛ն Արշակյա՞ն»,-մի քանի օր շարունակ լսում էինք, երբ հերթական զինվորը զարմացած մոտենում էր մեզ, ինչին հաջորդում էին ծիծաղը, հուզմունքը, գրկախառնությունները։ Զինվորները սիրում էին Գևին, Գևն էլ՝ զինվորներին։ Դե, մենք էլ, բոլորի պես, սիրում էինք հա՛մ Գևին, հա՛մ զինվորներին։

Գևը օրինակելի ուսանող, օրինակելի մարդ, օրինակելի սպա։ Քաղաքացիական կյանքում ես էդ օրինակելիությանն առանձնապես ուշադրություն չէի դարձրել։ Միասին անցկացրած մեր վերջին 16 օրերի ընթացքում, երբ, օրինակ, փորձում էինք Գևին համոզել, որ մեկ-մեկ կարելի ա հայհոյել)) կամ տեսնում էինք, թե ոնց ա շփվում զինվորների հետ, ոնց ա պայուսակի մեջ լցնում քաղցրեղեն, ծխախոտ և այլ իրեր ու շալակած տանում մի քանի կիլոմետր հեռվում մնացած զինվորներին, ոնց են աչքերը փայլում տղերքի պատմությունները լսելիս, իմ համար նորովի բացահայտեցի Գևի ֆանտաստիկ (իր սիրած բառն էր, ի դեպ) տեսակը։

Մեր գործը սկսվեց Շուշիում՝ մեր սիրելի քաղաքում, որտեղ ամեն մեկս ինչ֊որ միջոցառման պլաններ էինք կազմել հետագայի համար։ Հիմա արդեն մեզ ու Շուշին կապող նոր օղակ կա՝ մեր Գևը։

Վստահ եմ՝ մյուսներն էլ լսում են Գևի ծիծաղի ձայնը, երբ խոսում են իր մասին, ու դեռ կլսեն, երբ Շուշիում սեղանի շուրջ նստեն…

Լույսի մեջ մնաս, պարո՛ն լեյտենանտ»։

Վերջին օրերին Արեգ Սարդարյանը, ով նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է, ու Գևորգ Արշակյանը հանդիպել էին առաջնագծում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը