Զանգվածային միջադեպ Մյասնիկյան փողոցում. կան զոհեր, հյուրանոց է այրվում

Զանգվածային միջադեպ Մյասնիկյան փողոցում. կան զոհեր, հյուրանոց է այրվում

Միջազգային Ipress 2020-08-08 22:06:00 4035
Հետևեք մեզ՝ Telegram-ում
bsb_czwG9.jpg

Այսօր Ախալքալաքում ժամը 19.00-ի սահմաններում, «Խաս Բախչա» այգու մոտակայքում տեղի է ունեցել խոշոր միջադեպ, կան զոհեր, հայտնում է News.am-ը՝ հղում անելով JNEWS-ին:

Երիտասարդների մի խումբ կոտրել է հյուրանոցի դռներն ու պատուհանները, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Ենթադրաբար ջարդերը սկսվել են Կուլիկամ գյուղից երիտասարդի սպանության պատճառով:

Ջարդերը շարունակվում են Մյասնիկյան փողոցում, որտեղ ամբոխը հրկիզել է հյուրանոցի սեփականատիրոջ տունը:

Поделиться
Класс
Send